Պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները․ Արման Թաթոյան

19 Սեպտեմբերի, 2025

ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վերջին խաղաղ առավոտն Արցախում բացվեց երկու տարի առաջ. 9-ամսյա շրջափակումից հետո՝ 2023 թ․ սեպտեմբեր 19-ի կեսօրին, Ադրբեջանն անցավ լայնածավալ հարձակման բոլոր ուղղություններով՝ Մարտունի, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ։
Ադրբեջանական զինված ուժերի ուղիղ թիրախում հայտնվեց խաղաղ բնակչությունը, արգելափակվեցին միջհայմայնքային ճանապարհները, ոչնչացվեցին կենսական ենթակառուցվածնքները՝ ստեղծելով խուճապ և անկառավարելի իրավիճակ:
Ողջ մնալու համար մարդիկ ստիպված եղան տասնյակ կիլոմետրեր անցնել ոտքով՝ կատարելով շրջապտույտներ. ադրբեջանական զինված ծառայողները փակուղի էին դարձրել ամբողջ Արցախը, չկար վառելիք, հնարավոր չէր գործարկել մեքենաները։
Մարտական երկօրյա արյունալի գործողությունների արդյունքում պաշտոնական տվյալներով մենք ունեցանք 223 զոհ, առնվազն 21 քաղաքացիական անձ, այդ թվում՝ 5 երեխա, 244 վիրավոր, շուրջ 20 անհայտ կորած։
Աղետը, սակայն, միայն այս թվերի մեջ չէ, Արցախը (Լեռնային Ղարաբաղը) հայաթափվեց, 110 հազարից ավելի արցախցի հեռացավ իր բնօրրանից՝ զրկվելով անգամ հարազատի շիրիմին այցելելու հնարավորությունից։ Սա պետք է դիտարկել նաև 2020թ. 44-օրյա պատերազմի բռնի տեղահանումների համատեքստում. այս դեպքում բռնի տեղահանվածների թիվը գերազանցում է 150,000-ը։
Օրվա մասին մեր հիշատակումը, սակայն, չպետք է միայն զգայական լինի. մենք պարտավոր ենք պահել էթնիկ զտումներն ապացուցող բոլոր ապացույցները, ինչի ուղղությամբ էլ հետևողականորեն աշխատում է Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամը։
Հատուկ զեկույցների փաստերը ցույց են տվել, որ 2023թ. սեպտեմբերի 19-20-ն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ադրբեջանական զինված հարձակումները հատուկ մշակված տակտիկա են ունեցել:
Առաջնահերթ կտրել են կապը պաշտպանական դիրքերի ու բնակավայրերի միջև, որպեսզի հայ զինվորականները չկարողանան բնակիչներին տեղեկացնել ադրբեջանական հարձակումների մասին:
Հարձակումները սկսվել են սեպտեմբերի 19-ին` ժամը 12:30-ի սահմաններում` թիրախավորելով նաև դպրոցներ: Շատ մարդիկ առավոտից ոտքով գնացել էին սնունդ հայթայթելու կամ այլ կենսական կարիքներ հոգալու: Շատերը չէին կարողանում գտնել իրենց ընտանիքների անդամներին, այդ թվում` երեխաներին:
Սրանից բացի, ադրբեջանական զինված ուժերն անմիջապես ոչնչացրեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, իրարից կտրեցին Արցախի (Լեռնային Ղարաբաղի) 4 շրջաններն իրենց գյուղերով` Ստեփանակերտ, Մարտունի, Ասկերան և Մարտակերտ: Արգելափակվեցին անգամ գյուղական ու անտառամիջի ճանապարհները, որոնք կարող էին փրկության հնարավորություն տալ քաղաքացիական բնակիչներին:
Ադրբեջանական կողմի համար ռազմավարական նշանակություն ուներ Ստեփանակերտի մեկուսացումը, որովհետև այդպես նրանք առաջացրեցին քաոս, և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հնարավորություն չէին ունենա կառավարել իրավիճակը։
Փաստահավաք տվյալներից մեկով՝ սեպտեմբերի 20-ին պապը փեսաների հետ, չիմանալով, որ ադրբեջանական զինծառայողները Ստեփանակերտի մոտ դիրքեր են հաստատել, որոշում է գնալ Հարավ գյուղ՝ թոռան մոտ։ Կրակոցների արդյունքում մեքենան վերածվում է «ցանցի», տարեց տղամարդը սպանվում է, երկու փեսաները՝ վիրավորվում։ Շեշտենք, որ դեպքը տեղի է ունեցել ցերեկային ժամերին՝ հստակ տեսանելիության պայմաններում։
Այսպիսի բազմաթիվ փաստերը, որոնք տեղ են գտել զեկույցում, այդ թվում՝ քաղաքացիական անձանց գերեվարման ու վերաբերմունքի վերաբերյալ տվյալներ, ոչնչացնում են Ադրբեջանի այն թեզերը, թե իրենց գործողությունները քաղաքացիական բնակչության դեմ չեն եղել։
Այս ամենի հիմքում էթնիկ հիմքով հայերի նկատմամբ ատելության ու ռասիզմի ադրբեջանական պետական քաղաքականությունն է, որ մշտապես գոյություն է ունեցել: Ադրբեջանական իշխանությունը երբեք չի հրաժարվել դրանից:
Ժամանակ առ ժամանակ դա փորձում են քողարկել և աշխարհին մոլորեցնելու համար խաղաղարար երևան` բայց դրանից իրական վիճակը չի փոխվում: Ապացույցը նկարագրված արարքներն են: Ներկայում էլ իրենց զավթողական ծրագրերն առաջ են տանում Հայաստանի նկատմամբ։
Հ.Գ. Կից Չարեքթարից տեսանյութն է, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը կրակում քաղաքացիական տների վրա։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

ԱՄՆ ներկայացուցիչները Սյունիքում քննարկել են ԹՐԻՓՓ-ի իրականացման աշխատանքները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության ներկայացուցիչները, ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, պետքարտուղարության քաղաքականության պլանավորման հարցերով ավագ խորհրդական դ-ր Ջոն Ասքոնասը՝ AECOM ինժեներական ընկերության...

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին. ԳԹԿ

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է  Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության...

Մենք վերադարձել ենք միջնադարյան արդարադատության ժամանակաշրջան․ Ագնեսա Խամոյան

Արցախի Հանրապետության անկախության հռչակման 35-րդ տարելիցը Հայաստանը դիմավորում է Արցախի ամբողջական հայաթափման և նոր ներքաղաքական զարգացումների պայմաններում։ Արցախի երեք նախագահները շարունակում են պահվել Բաքվում, իսկ Արցախի առաջին նախագահ,...

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար. Ալեքսեյ Օվերչուկ

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «Ռուսական երկաթուղիները» «տոքսիկ» է Հայաստանի համար, սակայն դա իրականության հետ որևէ կապ չունի․ ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Նիկոլ Վովաևիչը մեզ ասում է, որ իբր «Ռուսական...

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

«Ի դեպ»․ Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպման վատ հետևանքները

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը Բիշքեկում լավ հանդիպում են ունեցել, բայց սա, իհարկե, Փաշինյանի մեկնաբանությամբ։ Լավ հանդիպումը ենթադրում է լավ արդյունքներ․ Փորձենք հասկանալ, թե ինչ ունեինք և ինչ ենք ստացել Փաշինյան-Պուտին «լավ» հանդիպումից․ Ունենք՝ Հայկական...