Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին․ ԲԸՏՄ

19 Սեպտեմբերի, 2025

Առգրավվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին, ռետինե նավակ ու ցանցեր: Այս մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների սերտ համագործակցության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի որսված 20կգ կենդանի խեցգետին։

Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի բնակիչ 1982թ. ծնված Է.Կ.-ն Հերհերի ջրամբարից ապօրինի որսացել էր 20կգ խեցգետին։

Վերջինիս ավտոմեքենայում հայտնաբերված՝ ապօրինի որսամիջոց հանդիսացող ռետինե 1 նավակն ու 11 հատ խեցգետնաորսիչ ցանցերն առգրավված են։

Ապօրինի որսված կենդանի խեցգետնի ողջ խմբաքանակը ևս առգրավվել է և բաց է թողնվել Հերհերի ջրամբար։

Իրավախախտը կենթարկվի վարչական պատասխանատվության։

Համատեղ խստացված միջոցառումները շարունակական են։

Նմանատիպ նյութեր

Արևմուտքի և Կիևի նպատակը ռուսական պետության փլուզումն է․ ՌԴ նախագահ

Արևմուտքի և Կիևի նպատակը ռուսական պետության փլուզումն է․ ՌԴ նախագահ

Վլադիմիր Պուտինը ՌԴ ԶՈւ հարվածները Ուկրաինային անվանել է «չափազանց արդյունավետ և ժամանակին»․ Ռուսաստանի նախագահը մեկնաբանել է Կիևի և Ուկրաինայի այլ քաղաքների ուղղությամբ վերջին շրջանում հարձակումների ուժեղացումը։ Նրա հիմնական հայտարարությունները․ -Ուկրաինայի...

Ազգային մտածողությամբ երիտասարդների հետ հանդիպելը միշտ շատ հաճելի է․ Իշխան Սաղաթելյան

Ազգային մտածողությամբ երիտասարդների հետ հանդիպելը միշտ շատ հաճելի է․ Իշխան Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը գրում է․ «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության բանակման շրջանակներում երիտասարդների հետ քննարկել ենք Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման հնարավոր ուղիները։ Ազգային...

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդին շուրջ 1,5 միլիարդ դրամի վնաս է հասցրել պետությանը․ ArmLur.am

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի որդուն՝ Շանթ Բագրատյանին, մեղադրանք է առաջադրվել։ ArmLur.am-ին քրեական վարույթից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, Շանթ Բագրատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա,...

Քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին․ ՔԿ-ն հերքում է

Քննիչները՝ վարչության պետի մասնակցությամբ, դաժան ծեծի են ենթարկել ոստիկանին․ ՔԿ-ն հերքում է

«Իշխանություն» լրատվականին ահազանգել է, որ երեկ ուշ գիշեր Քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության շենքի դիմաց գերլարված իրավիճակ է եղել։ Ըստ տեղեկությունների՝ վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի մասնակցությամբ քննիչները դաժան ծեծի են ենթարկել համայնքային ոստիկանի։...

Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը

Իրանը փոխել է իր ռազմական դոկտրինը

ԱՄՆ-ի և Իսրայելի հետ վերջին հակամարտություններից հետո Իրանի ռազմական դոկտրինը պաշտպանականից անցել է հարձակողականի, այս մասին հայտնել է Իրանի բանակի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան, փոխանցում է IRNA-ն։ Բանակի խոսնակը հավելել է, որ Իրանի հարձակողական դոկտրինը ներառում է ոչ...