Կայա Կալասն առաջարկել է Իսրայելի դեմ պատժшմիջոցներ կիրառել՝ Գազայում ստեղծված իրավիճակի պատճառով

17 Սեպտեմբերի, 2025

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասն առաջարկ է ներկայացրել Իսրայելի հետ առևտուրը նվազեցնելու և իսրայելցի ծայրահեղ աջ նախարարների նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Deutsche Welle պարբերականը։

«Ես ուզում եմ շատ հստակ ասել՝ նպատակն Իսրայելին պատժելը չէ։ Նպատակն է բարելավել Գազայում հումանիտար իրավիճակը։ Այս  պատերազմը պետք է ավարտվի։ Տառապանքները պետք է դադարեցվեն, և բոլոր պատանդները պետք է ազատ արձակվեն», — հայտարարել է Կալասը։

Այնուամենայնիվ, ըստ պարբերականի, դեռ հարց է՝ արդյոք ԵՄ 27 անդամ պետությունների մեծամասնությունը կողմ կարտահայտվի Կալասի առաջարկած միջոցառումներին, չնայած ԵՄ-ն քննադատության է ենթարկվել այն բանի համար, որ չի կարողացել բավարար ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ ավարտելու պատերազմը պաղեստինյան անկլավում։

Գերմանիայի կառավարության խոսնակն ավելի վաղ հայտնել է, որ Բեռլինը տեղյակ է, բայց «դեռ վերջնական կարծիք չի կազմել» առաջարկվող միջոցառումների վերաբերյալ։

Նմանատիպ նյութեր

Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի. Քուրթուլմուշ

Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի համաձայնության հիմքն արդեն հասել է որոշակի փուլի. Քուրթուլմուշ

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը հարցազրույց է տվել պետական «TRT» հեռուստաալիքին։ Պատասխանելով լրագրողի հարցին՝ նա անդրադարձել է Թուրքիայի դիվանագիտական գործունեությանը, տարբեր պետությունների միջև միջնորդական գործողություններին, Թուրքիայում անցկացվող...

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ․ պահանջում է 49,7 դրամ փոխհատուցում

Բագրատ սրբազանը դատական հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հերքել ընտրակաշառքի վերաբերյալ հնչեցրած հայտարարությունները, որոնք, ըստ հայցի, զրպարտչական են։ Պահանջում է նաև 49.7 դրամ խորհրդանշական փոխհատուցում։ Սրբազանը պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը դատարանի...

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Ուժեղ քամին երեկ վնասներ է հասցրել Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում. ՆԳՆ

Հուլիսի 7-ին՝ ժամը 16:52-ից, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են ահազանգեր ուժեղ քամիների վերաբերյալ, մասնավորապես՝ Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Տավուշի մարզերում։ Քամու հետևանքով վնասվել են տանիքներ, թիթեղներ, պարիսպ, գազատար խողովակ, էլ․ լարեր,...

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

Բրյուսովի համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի պաշտոնատար անձն իր ծառայողական լիազորություններն...