ՔՊ-ում իրար են «ուտում»

17 Սեպտեմբերի, 2025

2025 թվականի ապրիլին ՔՊ Վարչությունն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի դիմումի հիման վրա ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ, որի արդյունքում վերջինիս հայտարարվել է խիստ նկատողություն։ Այս մասին հայտնում է Նիկոլ Փաշինյանի Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը:

«Հարցի քվեարկությունից առաջ Հայկ Սարգսյանը դիմում է ներկայացրել Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին։ Վերահսկող հանձնաժողովը Հայկ Սարգսյանին երկու անգամ հրավիրել է իր դիմումի շուրջ բացատրություններ ներկայացնելու համար։ Հայկ Սարգսյանը չի կարողացել ներկայանալ՝ Հայաստանի Հանրապետությունում չգտնվելու պատճառով։ ՔՊ Վերահսկող հանձնաժողովն Ալեն Սիմոնյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքեր չի հայտնաբերել։ Միեւնույն ժամանակ հիշեցնում ենք, որ ՔՊ Կանոնադրության համաձայն Կուսակցության անդամները պարտավոր են քննարկման այլ մասնակիցների նկատմամբ ցուցաբերել հարգալից վերաբերմունք։ Կանոնադրության խախտումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության»:

Հիշեցենք, որ մամուլը գրել էր միջադեպի մասին, մինչ ՔՊ-ի մեկնաբանությունը։

Նմանատիպ նյութեր

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

Առավոտյան՝ պայքար Դաշնակցության դեմ, կեսօրին՝ եկեղեցաքանդություն. «հիանալի» կադրային ընտրություն է. Քրիստինե Վարդանյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Հիանալի կադրային ընտրություն է. «Դաշնակցականությունն արմատախիլ անելու» փորձերի ազատ ժամերին` հիմնական գործից դուրս կզբաղվի եկեղեցին քանդելով: Ծանր գրաֆիկ է, երևի լրացուցիչ պարգևավճարի կարիք էլ...

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը

Մինսկում ընթանում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին Փաշինյանը տեսակապով է մասնակցում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նիստն այժմ ընթանում է նեղ կազմով, ներկա են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղըզստանի կառավարությունների ղեկավարները: Ավելի ուշ տեղի կունենա...

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ Արթուր Օհանյանը

«Առավոտյան, Հակակոռուպցիոն կոմիտեն, հերթական անհեթեթ հորինվածքով, ձերբակալել է «Հայաստան» Դաշինքի Վանաձորի ներկայացուցիչ, պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանին...»,- այս մասին ֆեսյբուքյան իր էջում հայտնում է «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ...

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել հարցը. Միհրան Մախսուդյան

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սյունիքում կատարվածը պարզապես վերջն է։  Եթե ադրբեջանցին սահմանը խախտելով հարձակվել է հայ կնոջ վրա՝ իշխանությունները պարտավոր են կոշտ և հստակ արձագանքել։ Չփորձեք նորից ադրբեջանցուն հանձնել ու լռեցնել...

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

Այսօրվա Հայաստանի իշխանությունները մեր նկատմամբ տարածքային պահանջներով էին հանդես գալիս. մենք դա չենք մոռանա. Ալիև

«Չի կարելի ամբողջ մեղքը բարդել Հայաստանի նախկին ղեկավարության վրա։ Մինչդեռ Հայաստանի նախկին ղեկավարները՝ նրանք բոլորը ռազմական հանցագործներ են և պետք է կրեն իրենց պատիժը»։ Ադրբեջանի պետական AZƏRTAC գործակալությունը հայտնում է, որ այս մասին նախագահ Իլհամ Ալիևը...