Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբանդ ճանապարհի (Զանգեզուրի միջանցք) շինարարությունն 95%-ով ավարտվել է։ Այս մասին հայտնում է ադրբեջանական «APA-Economics»-ը։
Տեղեկատվության համաձայն՝ «Զանգեզուրի միջանցքի նախագիծը կառուցվում է ժամանակակից չափանիշներին և բարձր որակի պահանջներին համապատասխան։ Նախագծի ընդհանուր երկարությունը 149.9 կմ է, որից 123.6 կմ-ը՝ գլխավոր ճանապարհը, արդեն պատրաստ է։ Ճանապարհի տեխնիկական դասը 1B է, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բարձր արագությամբ և անվտանգ տեղաշարժ»։






