Ընտրությունից դժգոհ է նաեւ Վճռաբեկ դատարանի նախագահը․ «Ժողովուրդ»

16 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախորդ շաբաթ Ազգային ժողովում կայացավ Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությունը։ Թեկնածուները երեքն էին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, դատավոր Լուսինե Աբգարյանը եւ Նելլի Բաղդասարյանը։ ԱԺ քվեարկության արդյունքում հաղթող ճանաչվեց Արմեն Դանիելյանը։

Սակայն այս ընտրությունը ոչ այնքան «հաղթանակի», որքան «հիասթափության» պատմություն է։ Դատական համակարգի ներսում Դանիելյանի հեղինակությունն առանձնապես բարձր չէ։ Ընդհակառակը՝ համակարգում շատերը նրան համարում են ամենացածր վարկանիշ ունեցող դատավորներից մեկը։

«Ժողովուրդ» օրաթերթի՝ դատական համակարգին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանն իր կոլեգաների ներկայությամբ չի թաքցրել դժգոհությունը։ Թադեւոսյանը, ըստ մեր տեղեկությունների, հայտարարել է, որ լավագույն տարբերակը կլիներ, եթե ԱԺ-ում հաղթեր ոչ թե քաղաքական շահը, այլ պրոֆեսիոնալիզմը, եւ դատավոր ընտրվեր Լուսինե Աբգարյանը։ Բայց քվեարկությունը ցույց տվեց իրականությունը. իշխող ուժի՝ ՔՊ-ի նախընտրած թեկնածուն դարձավ ընտրության հաղթողը։

Այսպիսով, ստացվում է հետեւյալ պատկերը. մինչ այժմ Վերաքննիչ դատարանն էր համարվում խնդրահարույց, քանի որ այնտեղ դատավոր Արմեն Դանիելյանի ներկայությունը մշտապես կասկածի տակ էր դնում այդ ատյանի անաչառությունը։ Այժմ այդ «խնդրահարույց լինելու» բեռը տեղափոխվեց Վճռաբեկ դատարան։ Դանիելյանի ընտրվելը ոչ միայն համակարգում խորացրեց անվստահությունը, այլեւ հստակ ազդակ տվեց. դատական համակարգում վերջնական խոսք շարունակում է ունենալ քաղաքական որոշումը, ոչ թե մասնագիտական արժանիքները։

Դանիելյանը վաղուց է համարվում ՔՊ-ի «սիրելին»։ Եվ հենց այդ հանգամանքն էլ ամրապնդում է այն համոզմունքը, որ նա բացառապես առաջնորդվելու է քաղաքական հրահանգներով»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով

Սեպտեմբերի 25-ից 27-ը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք Armenian Auto Show-ի այցելուները մեքենա ընտրելու և ձեռք բերելու հնարավորություն կունենան հենց ցուցահանդեսի ընթացքում։ Ամերիաբանկը էքսպոյին կներկայացնի իր MyCar.am հարթակը և...

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում այս օրերին Երևանում նախատեսված ադրբեջանցի և հայ փորձագետների հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է «apa.az»-ը։ Նշվում է, որ հանդիպումը հետաձգվել է ադրբեջանական կողմի խնդրանքով։ «Ադրբեջանական կողմը ներկա փուլում...

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Արցախի ժողովուրդը զրկված է իր ձայնը լսելի դարձնելու հնարավորությունից. հայտարարություն

Մի խումբ հասարակական և մշակութային կազմակերպություններ տարածել են հայտարարություն, որում նշվում է. Երեք տարի առաջ հենց այս ամսին Ադրբեջանը բռնի տեղահանեց Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ողջ հայ բնակչությանն իր պատմական բնօրրանից։ Այս տարելիցի առթիվ մենք՝...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Սեպտեմբերի 23-28-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։...

Չզարմանաք, որ մի օր Հայաստանին ներկայացվի ռեպարացիաների պահանջ․ Քրիստինե Վարդանյան 

«Ութ տարին բավական երկար ժամանակ էր՝ ցույց տալու համար, եթե հայրենիքի համար գործելու մտայնություն և ծրագրեր կային։ Եթե ութ տարում չեն ցույց տվել և հակառակն են ցույց տվել, ես շատ-շատ կզարմանամ մեր՝ հրաշքների հավատալու այդ կարողության վրա,...