Նիկոլը Ալենին որոշել է զոհաբերել. «Իրավունք»

16 Սեպտեմբերի, 2025

«Իրավունք» թերթը գրում է. «Հայտնի է, որ Նիկոլը արդեն ակտիվ նախապատրաստվում է 2026թ. խորհրդարանական ընտրություններին: Գյումրիի ու Փարաքարի ընտրությունները իր համար մեծ ահազանգ էին, որ ՔՊ-ի վիճակը լուրջ է: Սոցիալական հարցումները նույնպես վկայում են, որ  Նիկոլի վարկանիշը չի ձգում նույնիսկ 20 տոկոսը: Այս բարդ իրավիճակում Նիկոլը փորձում է լեզու գտնել  օտարերկրյա գլխավոր խաղացողների հետ իր վերընտրությունը ապահովագրելու համար: Սակայն այս դաշտում էլ  Նիկոլի  համար  ամեն ինչ առավել քան խճճված է: Օրեցօր փոխվող աշխարհաքաղաքական իրավիճակում հասկանալի չէ, թե մեկ տարի անց ինչ է լինելու աշխարհում: Այդ իսկ պատճառով Նիկոլը չգիտի ում հետ ինչ պայմանավորվի: Նա իր բնավորության համաձայն փորձում է բավարարել բոլոր  հիմնական խաղացողներին ե՛ւ ռուսներին, ե՛ւ ամերիկացիներին, ե՛ւ եվրոպացիներին, ե՛ւ թուքերին: Ինչքանով դա նրան կհաջողվի հարց է:

Սակայն ռուսներին բավարարելու համար նա որոշել է զոհաբերել ռուսների աչքի գրող Ալեն Սիմոնյանին, որը միաժամանակ Հայաստանի ներսում ունի խիստ բացասական վարկանիշ: Ալենի հետ կապված սկանդալների շարքը վերջերս  համալրվեց  մի շարք  արտասահմանյան լրատվամիջոցներում հրապարակված հոդվածներով, որտեղ Ալենը համեմատվում է ամերիկացի մանկապիղծ Էպշետյնի հետ: Բացի այդ, Նիկոլը Ալենին համարում է գոլաբալիստների կողմից  վարչապետի հիմնական թեկնածու դիտվող անձնավորություն, որը  գլոբալիստների  հաջողության դեպքում կարող է իրեն փոախրինել: Ըստ Նիկոլի շրջապատի` Ալենի հարցը այլեւս լուծված է եւ նա չի լինելու ապագա ԱԺ նախագահ Նիկոլի հաղթանակի դեպքում: Այդ մասին արդեն իսկ Նիկոլը  հավաստիացրել է ռուսներին, իսկ որպեսզի Ալենը շատ չթփրտա, Նիկոլը առկախված վիճակում է պահում  Ալենի  ամենամոտ հարազատների հետ առնչվող քարեկան գործերը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

«Ի դեպ»․ Ողջ պետական ապարատի փոխարեն՝ Փաշինյանը

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը սոցկայքերով մի քանի անգամ ցուցադրել է, թե ինչպես է ընթերցում քաղաքացիների նամակները։ Հընթացս բողոքում է, որ դրանք շատանում են։ Նախ՝ հիշենք, որ 2018 թվականին իշխանության գալով՝ հայտարարում էր, թե պետք է ստեղծվի տարածքային կառավարման...

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Արսեն Գևորգյանին կալանավորելու որոշում կայացրած դատավորը հրաժարվել է քննել գործը. Ինքնաբացարկ է հայտնել. «Փաստինֆո»

Կալանավորվելուց 20 օր անց «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սրտի կաթվածից մահացած՝ Ստեփանավանի ընտրություններում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի գործով դատավոր Արամ Գրիգորյանն ինքնաբացարկ է հայտնել։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։ Ինչպես արդեն...

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

Արամ Վարդևանյանն ընդունել է մեր երկրում Գերմանիայի դեսպանին

ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամ Լենա Մաթևոսյանը։...

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Կրեմլը պահանջել է, որ Ֆինլանդիան դուրս գա ՆԱՏՕ-ից․ BILD

Աբու Դաբիում, Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ բազմակողմ բանակցությունների ընթացքում, ռուսական պատվիրակությունը ոչ պաշտոնապես առաջ է քաշել «եվրոպական անվտանգության նոր կարգի» դրույթներ, որոնք վերաբերել են ոչ միայն Կիևին։ Կրեմլի ներկայացուցիչները պահանջել են, որ...

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է

Շաքի ներխուժած ադրբեջանցու գործով նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին  հայտնում են Քննչական կոմիտեից։ Կոմիտեի փոխանցմամբ, քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գլխավոր դատախազություն։ Հիշեցնենք, որ ս.թ. հոկտեմբերի 1-ին տեղեկություններ են տարածվել,...