ԱՆԻՖ-ի գործով 1.5 տարի առաջ որպես վկա հարցաքննվել եմ․ Տիգրան Ավինյան

15 Սեպտեմբերի, 2025

«ԱՆԻՖ-ը 100% պետական ՓԲԸ էր, որի հիմնական նպատակը հեղափոխությունից հետո ՀՀ-ում որակյալ բիզնես գործունեության ներգարվումն ու նոր որակ ստեղծելն էր»,- ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԱՆԻՖ-ի գործին, ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ ԱՆԻՖ-ի գործունեությունը պետք չէ ներկայացնել՝ որպես անարդյունավետ․

«ԱՆԻՖ-ն օտարերկրյա ներդրումների ներգրավման խնդիր ուներ, 210 մլն-ի ներդրում է ներգրավել, 800 նոր աշխատատեղ է ստեղծել։ ԱՆԻՖ-ի վրա պետությունը ծախսել է 4․19 մլրդ դրամ, բայց ԱՆԻՖ-ի ստեղծած դուստր ընկերությունները հարկերի տեսքով 5․5 մլրդ դրամ վերադարձրել են պետությանը։ Այո՛, ԱՆԻՖ-ի գործունեությունը նաև ռիսկեր էր պարունակում»,- ասել է Ավինյանը՝ նշելով, որ1,5 տարի առաջ որպես վկա հարցաքննվել է և իր ունեցած տեղեկատվությունը փոխանցել է։ Նա նաև պատմել է, թե ինչ կարևոր ծրագիր է նախաձեռնված եղել և թե ինչու է թերի մնացել․ «Մի շատ կարևոր դրվագ եմ ուզում պատմել Օրբիսի հետ կապված։ Օրբիսը ԱՄՆ-ում կիբերանվտանգության մասնագետների պատրաստման ընկերություն է, որ մասնագետներ է պատրաստում ամերիկյան հետախուզական ծառայության, Փենթագոնի, Պետդեպի և ռազմականացված նման կառույցների համար։ ԱՆԻՖ-ը և Օրբիսը միասին ՀՀ-ում ստեղծում են նոր ընկերութուն, որի նպատակն էր պատրաստել Օրբիսի ծրագրով կիբերանվտանգության մասնագետների, ովքեր պետք է ծառայություններ մատուցեին պետական և մասնավոր ընկերություներին։ Սա տեղի է ունենում պատերազմից հետո, երբ կիբերանվտանգության վտանգների ու սպառնալիքների առջև ՀՀ-ն այդքան էլ ամուր կանգնած չէր: Երբ այս ընկերությունը ստեղծվում է, 10 ուսանողներ են ընտրվում և սկսվում է մասնագետների պատրաստման գործընթացը։ Հետո Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, երբ ես այլևս խորհրդի նախագահ չէի, ԱՆԻՖ-ով չէի զբաղվում, փոխքաղաքապետ էի, այլ պրոցեսների մեջ էի, նախաձեռնություն է տանում կառավարություն, որով ԱՆԻՖ-ի ողջ փաթեթը տեղափոխում է Էկոնոմիկայի նախարարության ներքո։ Ապա անում է կադրային կտրուկ փոփոխութուններ, իր տեղակալին է նշանակում խորհրդրում, տնօրենին է հանում և այլն, որի արդյունքում բոլորը հրաժարվում են շարունակել իրենց գործունեությունը»,- պատմել է Ավինյանը՝ նշելով, որ որևէ բան կառուցելը դժվար է, իսկ քանդելը կարող է մեկ ժամ տևել։

Հիշեցնենք՝ 2022-2023թթ. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը բացահայտել են ԱՆԻՖ-ում չարաշահումների և հափշտակությունների դեպքեր: Կառավարության որոշմամբ այն լուծարվել է։ ԱՆԻՖ-ի գործով անցնող նախկին տնօրեն Դավիթ Փափազյանը մեղադրվում է միանգամից երեք՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ծառայողական լիազորությունները չարաշահելու և փաստաթղթեր կեղծելու հոդվածներով։

Նմանատիպ նյութեր

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտում․ կան վիրավորներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոցում Գեղարքունիքի մարզի բնակիչ 16-ամյա Ա․ Գ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ապառաժ քարերին և գլխիվայր հայտնվել երթևեկելի...

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Գեղարոտում ուժգին քամու հետևանքով տապալվել են էլեկտրասյուներ, վնասվել են գազախողովակներ

Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ուժեղ քամու, անձրևի, կարկուտի ու կայծակի հետևանքով Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Գեղարոտ բնակավայրում ավերածություններ են տեղի ունեցել։ Ինչպես տեղից հայտնում է...

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Միրզոյանը Ռիգա է մեկնում

Սեպտեմբերի 6-7-ը ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ռիգայում: Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից։ Սեպտեմբերի 7-ին կայանալու է նախարար Միրզոյանի հանդիպումը Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեի հետ, որից հետո նախարարները...

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

ԵՄ-ի դատարկ խոստումները չեն փոխարինի ՌԴ իրական շուկային․ Օվերչուկ

Երևանի՝ արտահանումը այլընտրանքային արտաքին շուկաներ վերաուղղելու փորձերը էական արդյունքներ չեն տվել, և Հայաստանի համար առանցքային տնտեսական գործընկերը շարունակում է մնալ ռուսական շուկան։ Այս մասին «Вести» տեղեկատվական ծառայության լրագրող Պավել Զարուբինին տված...

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը․ ԱԳՆ

Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիա-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։ Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար...