Չի կարող երկու տեսակի զինվոր լինել զինված ուժերում․ Գեղամ Մանուկյան

11 Սեպտեմբերի, 2025

 

Այս կառավարությունն անցնող տարիներին որեւէ գործնական քայլ չի իրականացրել մեր զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակի վերածելու հարցում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Բազմաթիվ առիթներով պաշտպանության նախարարի ներկայությամբ քննադատության ենք ենթարկել, որ մարտական հերթապահության մեջ ընդգրկվող մեր քաղաքացիների, և ֆիզիկական, և հոգեբանական, և առողջական պատրաստվածությունը լուրջ խնդրահարույց է։ Այս նախագծում նշվում  է ատեստացիայի հիման վրա աշխատավարձների բարձրացման մասին, բայց ատեստացիան չի լուծում զինված ուժերը պրոֆեսիոնալ բանակ վերածելու հիմնախնդիրը և դրա համար կարևորագույն հարցը ամբողջ զինված ուժերի աշխատավարձային ֆոնդի բարձրացումն է, որը կարող է լինել միայն բազային աշխատավարձի փոփոխությամբ։ Շատ հաճախ տարբեր պատճառներով պայմանավորված մարտական հերթապահություն իրականացնող հազարավոր մեր հայրենակիցներ չեն կարողանում այդ ատեստացիայի արգելքը հաղթահարել և նրանց աշխատավարձը շարունակում է մնալ ցածր»,–ասաց նա։

Գեղամ Մանուկյանը շատ լավ մշակված նախընտրական քայլ անվանեց ծառայության ժամկետը 2 տարուց 1,5 տարի դարձնելու նախագիծը. «Նիկոլ Փաշինյանի այդ կեղծ թեզը, թե տեսեք, խաղաղություն է, փորձում են այս սոուսի մեջ տեղավորել։

Նման արմատական փոփոխության դեպքում պետք են լուրջ հիմնավորումներ, վերլուծություններ, ստատիստիկա, դեմոգրաֆիկական խնդիրներ։ Հապճեպությունը այս նախագծի այն է, որ երբ որ որեւէ օրենք մշակում են, ուսումնասիրում են, թե այս օրենքը ինչ կապ ունի մնացած օրենքների հետ և փոփոխությունների փաթեթով են բերում։

Անցած տարվա փետրվարին Հայկ Սարգսյանի հայտնի նախագիծն  էր բանակից խուսափածների վերաբերյալ, որտեղ ուրիշ ժամկետ է նշվում, 24 ամիս չծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ, 18 ամիս ծառայելու համար՝ այսքան միլիոն դրամ։

Բացի այդ, այս նախագծում չկա, որ օրենքը տարածվում է զինված ուժերում այս թվականին զորակոչված այսօր ծառայող զինվորների վրա։

Ստացվում է, որ 2026 թվականի ամռանը զորակոչվելու է պայմանական Գեղամ Մանուկյանը, որը ծառայելու է մեկ տարի ու իր հետ ծառայող մեկ այլ զինվոր ծառայելու է երկու տարի։ Սա հոգեբանական պրոբլեմ է, չի կարող երկու տեսակի զինվոր լինել զինված ուժերում»,–ասաց նա։

Հարցին՝ իրենք դե՞մ են քվեարկելու նախագծին, Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Եկեք դեռ չշտապենք, որովհետև Ազգային ժողով մուտք չի եղել։ Կան խնդիրներ, որոնք պետք է ճշգրտվեն, հստակեցվեն, անորոշություններ չլինեն և նաև հաշվի առնեն անվտանգային գործոնները»։

Նմանատիպ նյութեր

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 7-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Հաղթանակ են տարել միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը և գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Կանանց գրոսմայստեր Մարիամ Մկրտչյանի խաղն ավարտվել...

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

ՀԾԿՀ նախագահը քննարկել է տարածաշրջանի էներգահամակարգերը Թուրքիայի էներգետիկ համակարգին միացնելու քայլերը

«Թբիլիսիում անցկացվող Էներգետիկայի կարգավորման 9-րդ համաշխարհային ֆորումի (WFER IX) շրջանակում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը հանդիպել է Եվրոպական էներգետիկ կարգավորողների խորհրդի (CEER) նախագահ Պեդրո Վերդելյոյի և...

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել  է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

Կանդազի տնային կալանքը փոխվել է. նրա նկատմամբ սահմանվել է վարչական հսկողություն` համակցված բացակայելու արգելքով

րթուր Ավանեսյանի (Կանդազ) տնային կալանքը փոխվել է, դատարանը սահմանել է վարչական հսկողություն՝ համակցված բացակայելու արգելքով։ Արթուր Ավանեսյանը կալանավորվել էր ապրիլի 28–ին` հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ ընտրակաշառքի փորձի մեղադրանքով։ Հունիսի վերջին դատարանը...

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի. Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևանի օդի և շրջակա միջավայրի աղտոտվածությունը վերջին տարիներին հասել է մտահոգիչ մակարդակի՝ դառնալով մայրաքաղաքի ամենալուրջ էկոլոգիական և առողջապահական մարտահրավերներից մեկը: 1. Աղտոտվածության հիմնական աղբյուրները...

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

Զինծառայությունից ազատման նոր նախագիծ․ ովքեր կարող են ազատվել

ՀՀ ներքին գործերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։ Օրենսդրական  նախաձեռնությունը ՆԳՆ արդեն իսկ հանրային քննարկման է ներկայացրել «e-draft» իրավական ակտերի նախագծերի հրապարակման...