Թույլ չենք տալու խաղահրապարակի տեղում 18-հարկանի շենքեր կառուցել․ Արթուր Չախոյան

8 Սեպտեմբերի, 2025

Ակտիվիստ Արթուր Չախոյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Ինչպես արդեն շատերդ տեղյակ եք, ես և մեր բակի բնակիչները պայքարում ենք, որպեսզի մեր բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։ Մենք ակտիվ մասնակցել ենք օրենքով նախատեսված չորս հանրային քննարկումներին, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, և ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարությունը վերջին հանրային քննարկմանը նույնպես տվել է բացասական եզրակացություն 18-հարկանի շենքեր չկառուցելու համար։

Սակայն մեր ուրախությունը երկար չտևեց:

Սեպտեմբերի 9-ին Երևանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է մեր բակի միակ խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար։

Սա այն դեպքում, երբ ավագանին նախորդ երեք անգամ արդեն մերժել էր շինթույլտվություն տրամադրելու հարցը։ Այսինքն՝ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքի փոխարեն ուզում են կառուցել 18-հարկանի շենքեր։

Քաղաքային իշխանության նման որոշումը բացահայտ ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքները։ Քանի որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։ Այնուամենայնիվ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքը ապօրինի վաճառվել է, և այժմ ցանկանում են այնտեղ կառուցել 18-հարկանի շենքեր։

Մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են, և մենք չենք պատրաստվում լռել ու համակերպվել անարդարության հետ։ Այդ պատճառով՝ բակի երեխաների միակ խաղահրապարակի ոչնչացումը թույլ չտալու համար մենք՝ բակի բնակիչներս և խաղահրապարակի համար մեկ փոքրիկ շահառուները, սեպտեմբերի 9-ին՝ ավագանու նիստի օրը, իրականացնելու ենք ակցիա։ Մեր նպատակն է, որ ավագանիները հասկանան խնդրի կարևորությունը և համայնքի շահից ելնելով կայացնեն ճիշտ որոշում։

Բոլոր լրատվականներին խնդրում եմ Սեպտեմբերի 9-ին, ժամը 09:00-ին, լուսաբանել ակցիան»։

Նմանատիպ նյութեր

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

Մարդկային բանականությանը խորթ պահվածք է՝ nչնչաgնnւմ կամ յnւրացնnւմ ես, և դեռ զnhին ես մեղադրnւմ պաշտպանվելու թույլ փորձերի համար. Դանիելյան

«Դադիվանքի նշանավոր խաչքարերի իբր կորստի առնչությամբ Ինտերպոլին դիմելու ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությունը գերհրաշալի առիթ է Արցախի հոգևոր֊մշակութային արժեքների հանդեպ հենց իրենց գործած ոճրագործությունները համալիր բացահայտելու և լրջագույն իրավական...

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում. Սասունյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային համաժողովում, որը կազմակերպել էր «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը։ Ներկաների թվում էին Մեծ...

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

Քննիչը դիմել է դատարան՝ քննչականի պետի դեմ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Արայիկ Պետրոսյանը դատի է տվել Քննչական կոմիտեին՝ վիճարկելով իրեն պաշտոնից ազատելու եւ այլ պաշտոնի տեղափոխելու ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանի հրամանները։ Մենք...

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

Առուշանյանի «Բիզնեսը» մետաստազներ է տալիս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռեւս 2016 թվականին հիմնադրված «Գործարար» կուսակցությունը, որը հիմնականում գործունեություն է ծավալել Գյումրիում, 2026-ի ՏԻՄ ընտրությունների շեմին ակտիվացել է։ Կուսակցության նախագահը գործարար Գեղամ Բաղդասարյանն է։ Արդեն գրել ենք, որ այս...

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

Նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը կասեցվել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ կոռուպցիոն չարաշահումների գործով դատաքննությունը Հակակոռուպցիոն դատարանում կասեցվել է։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ գործը նախագահող դատավոր Մերի Մոսինյանը մեկնել է դեկրետային արձակուրդ,...