«Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանի ասուլիսը

8 Սեպտեմբերի, 2025

 

Տեղի է ունենում «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկ տարվա գործունեության ամփոփիչ մամուլի ասուլիսը։

Մեկ տարվա ընթացքում նախաձեռնությունն իրականացրել է մի շարք կարևոր քայլեր՝ ուղղված հասարակական բարեփոխումներին, քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը և պետական քաղաքականության թափանցիկության բարձրացմանը, մասնավորապես՝

  • ՀՀ առջև ծառացած խնդիրների խորը վերլուծություն և դրանց լուծման 18 առաջարկ-պահանջների ներկայացում ՀՀ իշխանություններին,
  • «Ապագայի ճարտարապետներ» մրցույթի մեկնարկ՝ նպատակաուղղված Հայաստանի զարգացման տեսլականով երիտասարդների ու մասնագետների ներգրավմանը,
  • «Դեմ եմ հայտարարագրմանը» քաղաքացիական ակցիայի իրականացում, որի արդյունքում հայտարարագրման ժամկետը հետաձգվեց։ Մենք շարունակում ենք հետևողականորեն հանդես գալ այդ օրենքի ամբողջական չեղարկման պահանջով,
  • Հարկային բռնության գործիքակազմի դեմ պայքար և Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխության խոչընդոտում, որոնք սպառնում են քաղաքացիների տնտեսական և իրավական անվտանգությանը,
  • Համախմբման նախաձեռնությունների իրականացում և համագործակցության հուշագրերի կնքում։

Ասուլիսի ընթացքում նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը կներկայացնի կատարված աշխատանքները, մանրամասն կանդրադառնա վերոնշյալ թեմաներին, ինչպես նաև կներկայացնի նախաձեռնության առաջիկա ծրագրերը։

Մամուլի ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...