Սարգսյան Արթուրը շատ ավելի ազատ է, քան դահլիճում նստած մեզնից որևէ մեկը․ Գեղամ Մանուկյան

8 Սեպտեմբերի, 2025

«Այսօր Ազգային ժողովը համալրվել է նոր պատգամավորներով, բայց «Հայաստան» խմբակցության պատգամավորական աթոռը թափուր է, որովհետև Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Սարգսյանը, կեղծ մեղադրանքներով, գտնվում է անազատության մեջ»,— ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Արթուր Սարգսյանը անցնող չորս տարիներին շարունակեց մնալ սկզբունքային, շարունակեց մնալ հայրենասեր, շարունակեց մնալ ինչպես պինդ սյունեցի և դրա համար Արթուր Սարգսյանը դատախազի այստեղ հրապարակած կեղծ տվյալների հիման վրա, ինչպես Սրբազան պայքարի կողմնակից  18 արդարները, Միքայել արքեպիսկոպոսը, Սամվել Կարապետյանը քաղաքական հետապնդումների արդյունքում այսօր գտնվում են անազատության մեջ, բայց իրականում Սարգսյան Արթուրը շատ ավելի ազատ է, քան դահլիճում նստած մեզնից որևէ մեկը, քան մեր երկրի ցանկացած քաղաքացի, որովհետև Արթուր Սարգսյանը, նրա ընկերները, նրա զինակիցները պայքարում են մեր երկրում արդարության, մեր ժողովրդի ազատության, մեր ժողովրդի իրավունքների վերատիրացման համար։ Այս ամբիոնից ողջունում եմ Արթուր Սարգսյանին, Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին, Իգոր Սարգսյանին ու մյուս բոլոր այն արդարներին, որոնք ազատության մեջ չեն, բայց շատ ավելի ազատ են»,- եզրափակեց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...