Ջինսով գնացել է քննության՝ կտրել են. «Հրապարակ»

5 Սեպտեմբերի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տնօրենի մրցույթի տապալումից հետո հիվանդանոցի աշխատակազմում խուճապային տրամադրություններ են սկսվել։ Առանց այն էլ Նարեկ Զեյնալյանի՝ տնօրենի ԺՊ նշանակվելուց հետո մի քանի ամիս է՝ հիվանդանոցում անտերության վիճակ է:

Զեյնալյանը չի թաքցրել, որ դեռ օդից կախված վիճակում է․ երբ լինի նշանակումը, այն ժամանակ էլ ընթացք կտա ԲԿ-ի խնդիրների լուծմանը՝ սարքավորումների, բժշկական ապարատների ձեռքբերում եւ այլն։

Փաստորեն, նա ի սկզբանե վստահ չի եղել, որ կնշանակվի, եւ կանխատեսել է, որ իրեն քցելու են, ուստի գնումների գործընթացին մոտ չի գնացել։ Մեզ ասացին նաեւ, որ իրականում հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանին ցածր է գնահատել բանավոր փուլում (մոտ 88,9 միավոր, անցողիկը 90-ն է)` ելնելով ոչ թե նրա պատասխաններից, այլ արտաքին տեսքից։

Բանն այն է, որ Նարեկ Զեյնալյանը քննության է գնացել ազատ ոճի հագուստով՝ ջինսով, վերնաշապիկի վերեւի կոճակները բաց, իսկ իր մրցակից Նարեկ Վանեսյանը եղել է կոստյում-շալվարով։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի ամբողջական արդարացման համար. «Ուժեղ Հայաստան»

«Ուժեղ Հայաստան» կուսակցության հայտարարությունը․ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջամարտիկ Ալեքսան Ալեքսանյանի նկատմամբ մեղադրող կողմի միջնորդությունը դատարանը մերժել է և որոշում կայացրել կալանավորումը փոխարինել 3 ամիս ժամկետով տնային կալանքով: Այս որոշումը հաջորդում...

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ ՌԴ-ի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի. Զախարովա

Պետք է հասկանալ, թե ինչի մասին էր խոսում Փաշինյանը՝ հայտարարելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները նախկինի պես չեն լինի, հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան: «Միգուցե նա նկատի ուներ, որ դրանք միայն ավելի լավն են լինելու։ Եկեք սպասենք այս հարցի...

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով

«Արցախ TV»-ն դադարեցնում է գործունեությունը ներկայիս կազմով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հրայր Ավետիսյանը։ «Սիրելի՛ ընկերներ, Երկու տարի առաջ, երբ շատերին թվում էր` ամեն ինչ ավարտված է, Արցախի էջը փակված է, մենք որոշեցինք շարունակել աշխատանքը և թույլ...

Կարմիր քա՞րտ, թե ևս մեկ թղթի կտոր․ «Կարճ ասած»

  Այս և առաջիկա 40 օրերի թողարկումները սկսելու ենք 6 տարի առաջ այս օրերի ողբերգական իրադարձությունների, հրամցվող պաշտոնական ստերի վերհիշմամբ։ Այսօր սեպտեմբերի 30-ն է. 6 տարի առաջ այս օրը պատերազմ...

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման ձայներ. ՊՆ

Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈւ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ, որոնց ժամանակ գերազանցվելու է ձայնի արագությունը, ինչի հետևանքով Գյումրիում, Թալինում և Արթիկում կարող են լսվել պայթյունանման...