Իսկ ո՞ւր մնաց «ժողովրդավարական երկրի նպատակը». «Փաստ»

4 Սեպտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի է, ինչ կալանավորված է: Ընդհանրապես, կալանքը բացառապես խափանման միջոց է, այսինքն՝ որոշակի ռիսկային վարքագիծ խափանելու մասին է, օրինակ՝ երբ անձը ձերբակալվում է սահմանը հատելու պահին, կամ գործով կարևոր վկաներ կան, որոնց վրա փորձ է կատարում ազդել: Հակառակ իրավիճակներում օրենսդրությունը նախատեսում է բազմաթիվ այլ խափանման միջոցներ, որոնք չեն ենթադրում քրեակատարողական հիմնարկում գտնվելը:

Սակայն Հայաստանում փաշինյանական իշխանության օրոք այս առումով ոչ միայն բազմակի ստանդարտներ են կիրառվում, այլև կալանքը դարձել է պատժի միջոց: Համեմատության համար հետաքրքիր է դիտարկել, թե աղմկահարույց այլ գործերով ինչ պատկեր է ձևավորվել: Բոլորը հիշում են քննչականի շենքից 590000 դոլար հափշտակելու քրեական գործը, որի մեջ առանցքային դերակատարում ուներ հենց ՔԿ վարչություններից մեկի պետը: Վերջինս 2025 թվականի մայիսի 25-ին կալանավորվեց երկու ամսով՝ առանձնապես խոշոր չափերով գողության մեղադրանքով, որի պատիժը չի կարող լինել տուգանք, այլ բացառապես ազատազրկում 4-8 տարի: Սակայն արդեն 2025 թվականի հուլիսի 22-ից հայտնի քննիչի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, և դատարանը ուղիղ արձանագրել է, որ բոլոր ոչ պատշաճ վարքագծի ռիսկերն առկա են, բայց կիրառվում է այլ խափանման միջոց: Հաջորդ գործը վերաբերում է Շենգավիթի նախկին թաղապետին, որը նույնիսկ մեղադրվում է մարդուն խոշտանգելու մեջ: Շուրջ երկու ամիս կալանավորումից հետո նրա ու նրան օժանդակած անձի կալանքը փոխվել է տնային կալանքի:

Վերադառնալով Սամվել Կարապետյանին՝ պետք է նշել, որ նա ինքնակամ ներկայացել է ՔԿ, հայտնի է բարեգործություններով, աշխատատեղեր ստեղծելով, տնտեսության մեջ ամենախոշոր ներդրումներով: 2025 թվականի հունիսի 17-ին Մայր Աթոռի պաշտպանությանն անդրադառնալով՝ Սամվել Կարապետյանն ասել էր. «Եթե դա չհաջողվի քաղաքական գործիչներին, մենք այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով»: Եվ ահա, սոսկ այս արտահայտության համար Սամվել Կարապետյանը 80 օրից ավելի կալանավորված է, տեսակցություններն ամբողջությամբ սահմանափակված են, այլ խափանման միջոց չի կիրառվում: Այսինքն, օրը ցերեկով 600 հազար դոլար գողանալու մեջ մեղադրվողը, օրը ցերեկով մարդու առևանգող և խոշտանգող անձը իրեն օժանդակողի հետ կարող են այլ խափանման միջոցի հնարավորություն ստանալ, իսկ Սամվել Կարապետյանը՝ ոչ:

Հարգելով բոլորի անմեղության կանխավարկածը՝ այստեղ մի բան այն չէ: Կամ… շատ բան այն չէ: Ի հավելում, երևի թե տեղին է հիշել 2024 թվականի հոկտեմբերի 23-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթն ու արձանագրել դրա և իրականության միջև հերթական խզումը. «Սա էլ է խնդիր, որովհետև մանավանդ բարեփոխված մեր օրենսդրությունը, ժողովրդավարական երկրի նպատակը երբեք չի կարող լինել բանտերը լցնել, ընդհակառակը, մենք բարեփոխումներ ենք իրականացրել, որոնք չենք էլ նկատում։ Հիմա մենք, օրինակ՝ տնային կալանք ունենք։ Այսինքն, խափանման միջոցն ընտրված է, և այդ մարդիկ իրենց ընտանիքում են, իրենց երեխաների կողքին են, վա՞տ է դա, ես չեմ հասկանում։ Այսինքն, ի՞նչ, տանենք ամեն անգամ մարդուն կտրտենք, լցնենք բանտերը, փակենք, ոչ մի բան չանե՞նք»։

Դե, իսկ ինչպե՞ս է ստացվում, որ Սամվել Կարապետյանի դեպքում նույնիսկ տնային կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվում, ո՞ւր մնաց Փաշինյանի ասած՝ «ժողովրդավարական երկրի նպատակը»:

Չնայած, եթե հավելենք նաև Փաշինյանի՝ «Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ» արտահայտությունը, ապա բոլոր հարցերի պատասխաններն իրենց տեղն են ընկնում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան

Անվտանգությունը միայն ՀԱՊԿ-ից սառելը կամ ԵԱՏՄ-ն անընդհատ նսեմացնելը չէ. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբ ասում են՝ Հայաստանը այս իշխանությունների օրոք գնում է դեպի կործանում, ոմանք անմիջապես մատնացույց են անում նոր ասֆալտապատ ճանապարհները։ Բայց պետության կենսունակությունը ասֆալտով չի չափվում: Պետության իրական...

Դատարանը Տեր Գարեգինին թույլ տվեց այցելել եկեղեցի՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը

Դատարանը Տեր Գարեգինին թույլ տվեց այցելել եկեղեցի՝ բացառելով այլ հոգևորականների հետ շփումը

Արագածոտնի թեմի դիվանապետ, Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին քահանա Արսենյանի նկատմամբ կիրառված վարչական հսկողության սահմանափակումները մեղմացվեցին․ նրան թույլատրվում է այցելել Սուրբ Գևորգ եկեղեցի՝  բացառելով այլ հոգևորականների հետ շփումը։ Դատավոր...

Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը. Իրանի ԱԳՆ

Հորմուզի նեղուցի կառավարման կանոնները կսահմանեն Իրանը և Օմանը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ «Հորմուզի նեղուցը գտնվում է երկու երկրների՝ Իրանի և Օմանի տարածքային ջրերում, և ԱՄՆ-ի հետ պատերազմի դադարեցման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի հինգերորդ...

Մոլդովայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Մոլդովայի դեսպանը կանչվել է Ռուսաստանի ԱԳՆ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Մոլդովայի դեսպան Լիլիան Դարիիին: Նրան ներկայացվել է բողոքի նոտա՝ 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական ​​հարաբերությունների մասին կոնվենցիայի դրույթները խախտելու համար: Բողոքի պատճառը Քիշնևի օդանավակայանում ռուս...

Ընտրությունները կեղծվել են. ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Վարդան Օսկանյան

Ընտրությունները կեղծվել են. ընդդիմության հաղթանակը պարզապես խլվել է. Վարդան Օսկանյան

Ինձ համար ակնհայտ է, որ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները չեն արտացոլել ժողովրդի իրական կամքը։ Ես չեմ հավատում, որ գործող իշխանությունը իրականում հաղթել է այս ընտրություններում։ Իմ համոզմամբ՝ ընտրությունները կեղծվել են, իսկ արդյունքները՝ խեղաթյուրվել։ Այս...