Ո՞նց կարելի է այս դավաճաններից վախենալ, էլ ի՞նչ կա կորցնելու․ Իշխան Սաղաթելյան 

2 Սեպտեմբերի, 2025

«Այո՛, մենք այս իշխանության գործունեության հետևանքով պատերազմում պարտություն ենք կրել, հետո այս իշխանության մեղսակցությամբ հայաթափվել է Արցախը։ Բայց դա չի նշանակում, որ պետք է այս էջը փակենք, ուրանանք ամեն ինչ և մոռանանք»,- «Ինչպես վերադառնալ Արցախ» միջազգային խորհրդաժողովից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ արցախահայերի վերադարձի և ինքնորոշման իրավունքը սրբորեն պետք է պահպանվի, պետք է դառնա ներազգային և միջազգային օրակարգ, միայն այդ ճանապարհով է հնարավոր, որ տարածաշրջանում լինի կայունություն և խաղաղություն։

«Քաղաքական դաշտում նաև որոշ արցախահայ շրջանակներ փորձում են համակերպել այս իրավիճակի հետ՝ վախենալով բարձրաձայնելուց։ Ումի՞ց եք վախենում, ո՞նց կարելի է այս դավաճաններից վախենալ, էլ ի՞նչ կա կորցնելու»,- ընդգծել է Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները. BBC

«Տեսնենք՝ Պուտինն ինչ կասի»․ Ուիթքոֆը կրկին մեկնում է Ռուսաստան՝ քննարկելու խաղաղության նոր առաջարկները, որոնք Զելենսկին ներկայացրել է Օսլոյում կայացած հանդիպման ժամանակ: Գրում է BBC-ն։ Չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը կրկին...

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել

«Ուժեղ Հայաստանի» կողմնակիցների տներում կատարված խուզարկություններից հետո 14 անձ է ձերբակալվել։ «Խուզարկություններն ու վարութային այլ գործողություններն իրականացվում են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում: Ձերբակալվել է 14 անձ»,–...

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

ՔՊ-ն դուռը փակեց Արթուր Ստեփանյանի առաջ․ քրեական գործից մինչև կուսակցությունից հեռացում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է հեռացնել Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանին։ Կուսակցության վարչության նիստում կայացված այս որոշումը նոր հարցեր է առաջացնում հատկապես այն հանգամանքի ֆոնին, որ...

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

7 տարում՝ 5.7 միլիարդ դրամ` պետբյուջեից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Իշխանափոխությունից հետո տարբեր միջոցառումները, ըստ այդմ` բյուջեի փողերը բաշխվում են 2 ընկերությունների միջեւ՝ «Դոփինգ սփեյս» եւ «Ֆակտորի Փրոդաքշն»։ «Ֆակտորին» հիմնադրվել է 2017-ին, 2018 -ից սկսել է մասնակցել պետական գնումների գործընթացին,...

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

Աննա Հակոբյանի արշավը՝ առանց Փաշինյանի ok-ի՞․ ստորագրահավաքը ցանկալի թափը չի հավաքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Աննա Հակոբյանի նախաձեռնած արշավը, կարծես թե, Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու խնդիր ունի։ Չնայած վերջինս այս ընթացքում ակտիվ շրջում է տարբեր բուհերում և մարզերում՝ փորձելով առաջ տանել իր նախաձեռնությունը՝ ընդդեմ ընտանեկան...