Դեռ Ստեփանակերտում եմ ասել, որ ես և իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների մոտ. Միքայել Հաջյան

2 Սեպտեմբերի, 2025

«Եռաբլուր»-ում իր խոնարհումի խոսքն ասաց 2016 և 2020թթ․ Արցախյան պատերազմներում որդիներին կորցրած Միքայել Հաջյանը՝ նշելով, որ 34 տարի առաջ Արցախի Հանրապետությունը հռչակելով իր անկախությունը՝ բարեկամության ու ըմբռնումի ձեռք մեկնեց աշխարհին, բայց աշխարհը մեզ չհասկացավ․

«Մոտ 2 տարի է, ինչ տեղափոխվել ենք Արցախից, և անընդհատ մտածում էինք՝ ինչպե՞ս կկարողանանք գնալ, խոնարհվել մեր զավակների շիրիմների առաջ, համբուրել նրանց շիրմաքարերը։ Դա բնականաբար հնարավոր չէր։ Այսօր այդ հնարավորությունը տրվեց մեզ, դա իհարկե սփոփանք է ինչ-որ տեղ, բայց այնուամենայնիվ սփոփանքը մնում է, որն ապրեցնում է մեզ ու հույս տալիս, որ անպայման վերադառնալու ենք հայրենի Արցախ, անպայման վերադառնալու ենք մեր զավակների մոտ։ Ես դեռ Ստեփանակերտում եմ ասել, որ ես և իմ տիկինը պառկելու ենք մեր զավակների մոտ, և այդպես էլ լինելու է»։

Ինչ վերաբերում է օրվա խորհրդին, որդեկորույս հայրն ասաց, որ կցանկանա, որպեսզի Արցախի Հանրապետության 35-րդ տարեդարձը, որպես հոբելյանական, նշվի Արցախում:

 

 

Նմանատիպ նյութեր

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...

«Որտե՞ղ են ռիսկերի գնահատումները»․ Արեգա Հովսեփյանը՝ ԱԳՆ եզրակացության մասին

«Քննարկվում է կարևոր հարց, իսկ մեզ ուղարկված ԱԳՆ եզրակացությունը ընդամենը մեկուկես էջ է կազմում։ Տեղեկանքը երեք պարբերությունից է բաղկացած։ Ընդ որում՝ եզրակացության մեջ, եթե չեմ սխալվում, մյուս գերատեսչությունների մոտեցումները գրեթե...

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

Կյանքից հեռացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյանը

75 տարեկանում կյանքից հեռացել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախկին ռեկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը։ Այս մասին տեղեկանում ենք Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ֆեյսբուքյան...

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մեկնարկել է Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը, Ռուսաստանի և ԱՄՆ-ի տնտեսական համագործակցության վերականգնմանը, ինչպես նաև Իրանի շուրջ...