Ինչ կարգավիճակով են ԱԳ նախարարն ու իր սանիկը ներգրավված Ցեղասպանության թանգարանից գողության քրգործում. «Ժողովուրդ»

1 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հրավիրած վերջին ասուլիսի ժամանակ սեփական անտեղյակությունն ու անգործությունը թաքցրեց ագրեսիայի հետևում, սակայն նրա ղեկավարած ոլորտի բացթողումներն ու ձախողումները չեն վրիպում հասարակության աչքից։

Բանն այն է, որ դեռ տարիներ առաջ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գողացել են շուրջ 20 կտոր արժեքավոր գրքեր։ Նախկին տնօրենը կասկածներ էր հայտնել, որ գողությունը կատարվել է ասպիրանտների կողմից, այդ մասին հայտնել էր նորանշանակ տնօրեն Հայկ Դեմոյանին։

Դեմոյանը հաղորդում էր տվել, ապա հարցաքննվել իր իսկ հարուցած վարույթի շրջանակում։

Օգոստոսի 27-ին Ժաննա Անդրեասյանի ասուլիսի ժամանակ, «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան, թե որպես նախարար ինչ է անում 19 կտոր արժեքավոր գրքերը վերականգնելու համար, նախարարը նշեց, թե անտեղյակ է, չի մեկնաբանում նախաքննություններ․ մեր նշած գործի վերաբերյալ ոչինչ չկարողացավ ասել։

Քանի որ գործում շոշափվում են նաև արտաքին գործերի ներկայիս նախարար Արարատ Միրզոյանի և ՔՊ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի անունները, «Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ Քննչական կոմիտե՝ տեղեկանալու․

  1. Ի՞նչ փուլում է գտնվում նշված քրեական վարույթը։
    2. Ի՞նչ է հաստատվել նախաքննությամբ՝ գրքերի գողության փաստի առնչությամբ: Հաստատվա՞ծ է արդյոք հանցակազմը։
    3. Ինչու՞ մինչ օրս վարույթը չի տեղափոխվել դատաքննության փուլ՝ հաշվի առնելով, որ գործի նախաքննությունը տևում է արդեն ավելի քան երեք տարի:
    4. Ի՞նչ կարգավիճակով են ներգրավված ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և նրա սանիկ, ԱԺ պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը՝ նշված գործի շրջանակում:
    5. Կա՞ արդյոք պաշտոնապես ձևակերպված «կասկածյալի» կամ «մեղադրյալի» կարգավիճակ նրանցից որևէ մեկի համար, և եթե այո՝ ի՞նչ հիմքերով:
    6. Եթե նրանք հարցաքննվել են, ապա ի՞նչ հարցերի շրջանակում և ի՞նչ հանգամանքներ է պարզել քննչական մարմինը:
    7. Նշված գործի շրջանակում ի՞նչ միջոցներ են ձեռնարկվել՝ ՀՑԹԻ-ից հնարավոր գողացված գրքերի ցուցակը վերականգնելու կամ վնասի չափը գնահատելու համար:

ՀՀ Քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին ըստ էության պատասխան չեն տվել՝ թաքնվելով նախաքննական գաղտնիքի թիկունքում:

««Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմնադրամում տեղի ունեցած առերևույթ գողության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում նախաձեռնվել և քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում կատարվել են անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողություններ, այդ թվում նշանակվել է դատաապրանքագիտական և դատամշակութաբանական համալիր փորձաքննություն և իրավական փոխօգնության խնդրանքով վարույթ իրականացնող մարմինը դիմել է արտասահմանյան գործընկերներին։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, իսկ քննության ընթացքում հարցաքննված անձանց տվյալները, ինչպես նաև ձեռք բերված փաստական տվյալների բովանդակությունը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված իրավակարգավորումների համաձայն հանդիսանում է նախաքննական գաղտնիք։
Քրեական վարույթով քննության ներկա փուլում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա», – ասվում է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...