Sms-ով պաշտոնից ազատված Կարեն Անդրեասյանը նոր պաշտոնի է նշանակվել

30 Օգոստոսի, 2025

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կարեն Անդրեասյանը նշանակվել է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասով՝ Կարեն Անդրեասյանին նշանակել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ»,–ասված է որոշման մեջ։

Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Եղիշե Կիրակոսյանը։ Այս տարվա մարտի 6–ից պաշտոնը թափուր էր։

Կարեն Անդրեասյանը 2021-2022 թվականներին գլխավորել է Արդարադատության նախարարությունը, ապա նշանակվել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ:

2024-ի նոյեմբերին նա հայտարարեց, որ ուզում է առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից և հրաժարական տվեց ԲԴԽ նախագահությունից ու անդամությունից:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիկոլ Փաշինյանը Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանին ազատել է աշխատանքից։

Նմանատիպ նյութեր

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիան «անցել է պարկեշտության սահմանը», դեսպանին կանչել են ԱԳՆ, բայց նա չի եկել. Լավրով

Ճապոնիայի իշխանությունները Վլադիմիր Պուտինի՝ Կուրիլյան Իտուրուպ կղզի կատարած այցի վերաբերյալ իրենց հայտարարություններով «անցել են պարկեշտության սահմանը»։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «Կոմերսանտը»։ Ռուսաստանի ԱԳՆ-ն կանչել է...

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

ԱՄՆ-ն ու Եվրոպան երկակի ստանդա՞րտ են ցուցաբերում Փաշինյանի հարցում․ Քրիստինա Նազարյան

«Հայաստան» դաշինքի անդամ Քրիստինա Նազարյանը հրապարակային դիմել է ՀՀ-ում ԱՄՆ և ԵՄ  դեսպաններին․ «Բոլոր ակնառու երկակի ստանդարտները, որոնք դուք ցուցաբերում եք Հայաստանի շահերի ու նիկոլ փաշինյանի միջև ընտրություն կատարելիս, մի կողմ դրած, այնուամենայնիվ ուղղակի հետաքրքիր...

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. Գագիկ Ծառուկյանին պատկանող մասնավոր կենդանաբանական այգու կենդանիները` նրա նկատմամբ հարուցված քրեական վարույթից եւ կալանավորումից հետո, ապօրինաբար առգրավվեցին: Առյուծներից մեկը տեղափոխողների անփութության, թե միտումնավոր վարքի պատճառով սատկեց:...

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված․ «Հրապարակ»

Երկրում բարեկիրթ ու միմյանց հանդեպ հարգալից մթնոլորտ ձեւավորելու առաջին շանսը բաց թողնվեց 2018 թվականի ամռանը` երբ իշխանությունն արդեն անցել էր Նիկոլ Փաշինյանին ու իր երիտասարդ թիմին եւ նրանք կարող էին ամեն ջանք գործադրել, որ ապրիլին փողոց դուրս եկած եւ...