Ժողովրդավարության վերջնական ապամոնտաժումը Փաշինյանի ձեռամբ. «Փաստ»

30 Օգոստոսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Կառավարությունը ես եմ, ոչ ոք չի կարող իմ դիրքորոշմանը հակասող դիրքորոշում ունենալ», ապա սպառնաց աշխատանքից հեռացնել բոլոր անհամաձայններին։ Այսպիսով, նա գերազանցեց «տպավորիչ» հայտարարությունների ոլորտում սեփական ռեկորդը, որը թվում էր անխախտ՝ հատկապես այն բանից հետո, երբ նա ցանկություն էր հայտնել ցուցադրել իր սեռական օրգանը հոգևորականին։ Շնորհավորում ենք, փառահեղ է։ Եվ շատ խիզախ։ Ճիշտ է, հայ լրագրողների ու պաշտոնյաների վրա գոռալը հեշտ է, քան Ալիևին հակադարձելը ՀՀ ինքնիշխանության նկատմամբ նրա հավակնությունների հարցում, բայց, միևնույնն է, սա ևս «քաջություն» է՝ այսպես, թեթև ձեռքով հերթական անգամ ոտնահարել ժողովրդավարության սկզբունքները։ «Քաջություն» է, «խիզախություն» և… դեպի ավտորիտարիզմ գնալու բացահայտ ցուցադրություն։

Թերևս Փաշինյանը կարծում է, որ Թրամփի հետ քսան րոպեանոց հանդիպումը (որը, ի դեպ, ավելի կարճ էր, քան խոստացված կես ժամը, բայց փոխարենը ապահովեց հրաշալի լուսանկարներ) նրան բարձրացրել է առաջնորդության նոր մակարդակի, որտեղ կարելի է հայտարարել, որ ինքը ոչ մեկին հաշվետու չէ։

Օրինակ՝ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ «Ղարաբաղյան շարժումը» պետք է դադարեցվի: Ըստ էության, այս իշխանությունները չեն էլ թաքցնում իրենց նպատակը, այն է՝ Արցախի հարցը պետք է փակվի վերջնականապես։ Փաշինյանն ու քպականները ինտենսիվ պատերազմում են նաև արցախցիների՝ իրենց իրավունքների համար պայքարելու քայլերի դեմ: Թեև խոսքն ընդամենը խաղաղ բնակչության մասին է, որոնք էթնիկ զտումների հետևանքով վտարվել են իրենց տներից, սակայն այնպես է այդ ամենը ներկայացվում, կարծես գործ ունենք ծայրահեղական և վտանգավոր երևույթի հետ։ Փաշինյանը վաղուց ու հետևողականորեն չի սիրում արցախցիներին, բայց նախկինում չէր համարձակվում անբեկանելիորեն հայտարարել, որ նրանց նոստալգիան պետք է դադարեցվի՝ որպես վնասակար երևույթ։ Այս տեմպերով գուցե շուտով «Ղարաբաղյան շարժման» նույնիսկ հիշատակումը, արցախցիների պայքարը արգելվեն այնպես, ինչպես, ասենք, Ռուսաստանում՝ ԼԳԲՏ շարժումը, և տուգանքներ սահմանվեն Արցախի դրոշի ու արցախյան այլ խորհրդանիշների ցուցադրման համար։ Փաշինյանը, որն իշխանության էր եկել Մոնթե Մելքոնյանի «կերպարով» (մորուքով և վիրակապով), ի վերջո ոչ միայն կորստյան մատնեց Արցախը, այլև ապալեգիտիմացնում է նրա հիշողությունը։

Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ ոչ բոլորն են կիսում Փաշինյանի լյուդովիկոսյան համոզմունքը, թե կառավարությունն ինքն է (դե, հեռու չէ այն օրը, երբ կհայտարարի, թե պետությունն ինքն է)։ Ընդ որում, ոչ միայն Հայաստանում: Ադրբեջանի իր գործընկերներն արդեն կամաց-կամաց պատրաստվում են այն հանգամանքին, որ իրենց համար հնազանդ, բայց սեփական ժողովրդի շրջանում ոչ պոպուլյար Փաշինյանը առաջիկա ընտրություններից հետո կհեռանա և կանցնի քաղաքական մոռացության։ Արդյունքում, Ադրբեջանը կարող է շատ շուտով բախվել նոր հայ առաջնորդի հետ, որի համար Հայաստանի բարօրությունը ավելի կարևոր կլինի, քան Էրդողանի հավանության ժպիտը։

Գնահատելով իրավիճակը և հասկանալով նման զարգացումների անխուսափելիությունը՝ Ալիևն արդեն նախապես սպառնում է այդ ապագա հայ առաջնորդին. «Եթե Հայաստանի որևէ ապագա կառավարություն, անկախ այն բանից, թե երբ կգա իշխանության, կասկածի տակ դնի Վաշինգտոնում ստորագրվածը, ապա Հայաստանը կբախվի լուրջ հետևանքների, քանի որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը բացարձակ առումներով մեր օգտին է»։ Այս հայտարարությունից, ի դեպ, հետևում է, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի «երաշխիքները» (այսինքն՝ Թրամփի առաջարկը՝ «պարզապես զանգել իրեն») չի ընկալում որպես իրականություն և չի ակնկալում ԱՄՆ-ի էական միջամտություն։ Իսկ ինչո՞ւ են մեր երկրում հավատում ամերիկյան պաշտպանությանը, մի երկրի, որի նախագահը շփոթում է Հայաստանը Ալբանիայի հետ։

Միայն ցավակցել կարելի է այն քաղաքական գործիչներին, որոնք կփոխարինեն Փաշինյանի թիմին. նրանք պետք է նախապես մտածեն, թե ինչպես են մաքրելու վերջիններիս թողած աղբը, այդ թվում՝ նշյալ ստորագրված թղթերի տեսքով։ Այնուամենայնիվ, համարձակվենք ենթադրել, որ ժողովուրդը նոր ղեկավարությանը կընտրի հենց այն պատճառով, որ այն կկարողանա հստակ բացատրել, թե ինչպես է գործելու։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

ՌԴ-ն շարունակում է արգելել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծումը

Ռուսաստանը շարունակում է պահպանել հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի ներմուծման արգելքը, քանի որ խախտումների վերացման վերաբերյալ հաստատումներ չեն ներկայացվել։ Այս մասին հայտնել է ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայությունը՝...

ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե ի՞նչն է իր շահերից բխում. Պուտին

ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե ի՞նչն է իր շահերից բխում. Պուտին

ՌԴ-ն պատրաստ էր վերսկսել բանակցությունները, սակայն Ուկրաինան փորձեց հարվածել Մոսկվային և հարձակվեց ընտրատեղամասերի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա նշել է, որ կարգավորման բոլոր առաջարկները սեղանին են, բայց ՌԴ-ն դեռ պետք է հաշվի առնի, թե...

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Միրզոյանի մեխանիկական ժպիտն արտացոլում է Ադրբեջանի հանդեպ ՀՀ-ի մեխանիկական քաղաքականությունը. Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Լայնորեն տարածվում է այս լուսանկարը։ Իհարկե կարելի է այն ենթարկել ամենատարբեր ինտերպրետացիաների, բայց իմաստ էլ չկա։Որովհետեւ իրավիճակը զավեշտի եւ ողբերգականության «հիբրիդ» է։ Հարցն այն չէ, որ Միրզոյանը չպետք է...

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը հաղթեց Ադրբեջանի հավաքականին

Շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայի 9-րդ խաղափուլում Հայաստանի հավաքականը 2.5:1.5 հաշվով առավելության է հասել Ադրբեջանի նկատմամբ։ Թիմին հաղթական միավոր է բերել գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը՝ հաղթելով գրոսմայստեր Ռաուֆ Մամեդովին։ Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանի,...

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

6 երեխայի ինքնազգացողություն է վատացել դասի ժամին․ երեխաների մոտ որևէ լուրջ խնդիր չի արձանագրվել

Արարատի մարզի Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցում այսօր դասերի ժամանակ վատացել է 6 երեխայի ինքնազգացողություն։ Դպրոցը շտապօգնության կանչ է կատարել: Աշակերտները տեղափոխվել են հիվանդանոց և նախնական զննությունից հետո վերադարձել դպրոց, մասնակցել դասերին։ Բուժզննության...