Դեռահասների կենսաբանական ժամացույցը առավոտյան 8-9-ը դեռևս պատրաստ չէ լուրջ բաներ սովորելու․ Սերոբ Խաչատրյան

29 Օգոստոսի, 2025

ԵՊՀ դասախոս, կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը գրում է․

«Շատ ընկերներ բերում են տարբեր երկրների օրինակները, որոնցում դասերը սկսվում են առավոտյան 8։00, 7։40, անգամ 6։45։ Իմ նշած գիտական հետազոտությունները կատարվել են վերջին տարիներին։ Ցավոք, կառավարություններն ու բիզնեսները հաճախ ուշ են արձագանքում գիտական նորույթներին։

Ամենավառ օրինակը՝ Զեմելվեյսի պատմությունն է, որը 19-րդ դարում ապացուցեց, որ ծննդատներում արձանագրվող մահվան դեպքերի վրա էական ազդեցություն է ունենում այն, որ անձնակազմը չի ախտահանում ձեռքերը։Այդ ժամանակ բժիշկները սկսեցին ծաղրել, հեգնել Զեմելվեյսին, ինչի արդյունքում նա հայտնվեց հոգեբուժարանում և դաժան վախճան ունեցավ։ Միայն 37 տարի անց բժշկական աշխարհն ընդունեց Զեմելվեյսի գյուտը։ Նույնը սա է։

Կրթությունն ու երեխաներին բիզնեսին ծառայեցնողները, մոտիվացիոն գրականության ծուղակում հայտնված մարդիկ ասելու են «քիչ քնեք», «շուտ զարթնեք» «սաղ աշխարհը 8-ին է սկսում դասերը», «ծույլ ազգ եք», «15 րոպե ավել պակաս, ի՞նչ տարբերություն»։ Բայց գիտնականներն ասում են, որ դեռահասների կենսաբանական ժամացույցը առավոտյան 8-9-ը դեռևս պատրաստ չէ լուրջ բաներ սովորելու, եթե անգամ երեխան շուտ է արթնացել ու առանց խցանման հասել դպրոց։ Երեխաների ուղեղը կենսաբանորեն պատրաստ չէ, անգամ եթե երեխաներին շալակած ու առանց խցանումների հասցնեք դպրոց։ Ցավոք, գիտական նորարարություններին հետևելու հարցում Հայաստանը շարունակում է տարիներով հետ մնալ։ Խորհուրդ կտամ կարդալ «Անքուն սերունդ» (Generation sleepless) գիրքը, որտեղ խոսվում է 8.30-9.00-ից շուտ դասերը սկսելու վնասների, քնելու կուտակվող պարտքի և այլ հետաքրքիր հարցերի մասին։

Նմանատիպ նյութեր

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

Լիլիթ Ստեփանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել, մարզպետ կնշանակվի

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը 2026 թվականի հոկտեմբերի 21-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի...

Իշխանությունն ու իրավապահ համակարգը «պասերով» են աշխատում․ Ռուբեն Մխիթարյան

  «Իշխանությունն ու իրավապահ համակարգը, իրար հետ, այսպես ասած, «պասերով» են աշխատում: Միանշանակ այստեղ մութ է, թե ինչ գումարների մասին է խոսքը, որովհետև ես հիպոթետիկ եմ ասում. մինչև փաստաբանների պաշտոնական տեղեկատվությունը՝ դա կարող է...

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները կխափանեին Հաբարդի ազատ արձակումը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը կտապալեր ռուսական բանտում ավելի քան չորս տարի անցկացրած ամերիկացի Սթիվեն Հաբարդի ազատ արձակման շուրջ բանակցությունները։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը...

Նիկոլ Փաշինյանի օրոք ստիպված ենք լինում կյանքի մեծ մասն անցկացնել դատարանի առջև․ Անուշ Միրզոյան

  «Ցավոք սրտի, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք ստիպված ենք լինում մեր կյանքի, այսպես ասած, մեծ մասն անցկացնել դատարանի առջև, որովհետև տեղի են ունենում ոչ թե իրավական գործընթացներ, այլ քաղաքական հետապնդումներ քաղաքական...

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ

Հակոռուպցիոն կոմիտեն նոր մեղադրանք է առաջադրել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հոդվածով։ Տնային կալանքում գտնվող Ղուկասյանին այսօր տեղափոխել են Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ նրան ներկայացվել է նոր մեղադրանքը՝...