Որպես «ՄԵՐՁԵՎՈՎ» շարժման մեկնարկի հենք, կարծում եմ, ընտրվեց չափազանց պատասխանատու․ Գևորգ Դանիելյան

29 Օգոստոսի, 2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գևորգ Դանիելյանը գրում է․

«Որևէ ողջամիտ հիմք չկա «ՄԵՐՁԵՎՈՎ» շարժման պատճառը, անգամ Հայ Եկեղեցուն աջակցելու հրապարակավ արտահայտած խոսքը՝ իբր ՀԷՑ-ի նկատմամբ նախաձեռնված օրենսդրական քայլերի պատասխան դիտարկելու համար: Հիշեցնեմ, բարերար Սամվել Կարապետյանը դեռևս ապրիլի 12-ին, այսինքն՝ հիշյալ օրենսդրական նախաձեռնությունից շատ առաջ, Մոսկվայում Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած բիզնես ֆորումին հստակ հնչեցրել էր Երկրի տնտեսական քաղաքականությունը անհեռանկար կողմնորոշումներով փոխկապակցելու առնչությամբ համալիր թեզեր: Հավանաբար, այդ ելույթը չունեցավ համարժեք հնչեղություն, սակայն այն առավել ծանրակշիռ էր, համակարգային ու խորքային, քան դրան սոսկ հաջորդող մյուս ելույթները և իրադարձությունները:

Որպես «ՄԵՐՁԵՎՈՎ» շարժման մեկնարկի հենք, կարծում եմ, ընտրվեց չափազանց պատասխանատու, ստեղծված վիճակում անչափ խոցելի, բայց և Երկրի ողնաշարը շտկելու տեսանկյունից խիստ առաջնահերթ ոլորտ՝ տնտեսությունը: Ունեցա՞նք առողջ տնտեսություն և ազգային կամք, կունենաք հզոր, ցանկացած այլ հիմնախնդիր լուծելու ունակ Երկիր: Այս ոլորտը, որպես կանոն, քաղաքական գործիչների նախընտրած թեման չէ, քանի որ տնտեսությունը առարկայական է, հստակ չափելի, ուստի պարզապես հնարավոր չէ հանրությանը կերակրել ճառերով, առնվազն հնարավոր է էական ձախողումներն արդարացնող բազում պատճառներ բերել, բայց դա էլ սահման ունի …»։

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...