Ավանեսյանի համար գլխավորը «սրտի» թեկնածուին «անցկացնելն» էր. «Ժողովուրդ»

29 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մոտ 8 ժամ ընթացավ տնօրենի ընտրության գործընթացը, որի արդյունքում մրցույթում «հաղթեց» Կարեն Ծառուկյանը:

Ինչ ի՞նչ տեղի ունեցավ այդ 8 ժամվա ընթացքում, որի արդյունքում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և ՔՊ-ի «սրտի» թեկնածու Կարեն Ծառուկյանը դարձավ տնօրեն, երբ իր հետ առաջադրվել էին ևս 3 թեկնածուներ, որոնք հաղթահարել էին քննությունների անհրաժեշտ շեմը:

«Ժողովուրդ» օրաթերթի լրագրողը, որպես դիտորդ, ներկա է եղել տնօրենի մրցույթին. նախարար Ավանեսյանի տարօրինակ որոշմամբ՝ մրցույթի ընթացքում ներկա դիտորդները քննությանը կարող էին հետևել միայն նախարարության մի աշխատասենյակից` հեռուստացույցով: Այսինքն՝ այն սենյակ, որտեղ մրցույթն էր իրականացվում, արգելվեց մուտք ունենալ, ծանոթանալ փաստաթղթերին, իրականացնել մասնագիտական գործունեություն. այն թափանցիկության անվան տակ քողարկված մրցույթ էր՝ էկրանի հետևում:

Եվ այսպես՝ տնօրենի թեկնածուները 4-ն էին՝ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժ/պ Կարեն Ծառուկյանը, «Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը, ՈՒԱԿ-ի անոթային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Գուրգեն Գրիգորյանը, Ուռուցքաբան, վիրաբույժ Գագիկ Համբարձումյանը:

Հանձնաժողովը բաղկացած էր 7 անդամից, նախագահը Անահիտ Ավանեսյանն էր: Նախարարը ամեն բան արել էր հանձնաժողովը ղեկավարելու համար՝ իմանալով, որ նախ Կառավարության նիստի պետք է մասնակցի, իսկ արդեն ավելի ուշ Կառավարությունում զեկույց ունի. ակնհայտ երևում է, որ Ավանեսյանի համար գլխավոր հարցը իրենց «սրտի» թեկնածուին ամեն գնով «անցկացնելն» էր:

Նախ գրավոր քննություն տեղի ունեցավ, որի ժամանակ Անուշ Պողոսյանն ու Կարեն Ծառուկյանը 100 տոկոս արդյունք գրանցեցին, մյուսները՝ 96 ու 98:

Այնուհետեւ սկսվեց ամենադաժան փուլը` բանավոր քննությունը, որի ժամանակ ակնհայտ երևում էր, որ և՛ Ավանեսյանը, և՛ հանձնաժողովի մյուս անդամները լարված էին: Առաջինը սկսեցին քննել Անուշ Պողոսյանին. բանավոր քննությունը տևեց 1 ժամ 55 րոպե, որի ժամանակ, ինչպես քննիչները կքննեին, այդպես քննեցին Պողոսյանին: Հանձնաժողովի անդամները անգամ հարց ուղղեցին նրան, թե իրենց այդքան քննադատելուց հետո ինչպես է պատրաստվում իրենց հետ աշխատել. սրանից հստակ երևաց, որ Պողոսյանն արդեն «սև ցուցակում» է: Բայց նրա պրոֆեսիոնալիզմը չկարողացան չգնահատել:

Այնուհետեւ քննեցին Գագիկ Համբարձումյանին, նրանից հետո՝ Գուրգեն Գրիգորյանին, ավելի մեղմ ու ավելի մասնագիտական հարցերով:

Բանավոր քննության փուլից հետո Ավանեսյանը հայտարարեց, որ պետք է Կառավարություն գնա, բոլորը պիտի սպասեն իրեն՝ նոր սկսեն Կարեն Ծառուկյանին քննել: Իհարկե սպասեցին: Իսկ Ծառուկյանն ավելի պատրաստված էր ու հստակ երևում էր, որ «աշխատել» էին նրա հետ:

Վերջում հայտարարեցին, որ Ծառուկյանը միակ թեկնածուն է, որ հաղթահարել է անցողիկ շեմը, ու նա է նշանակվելու տնօրենի պաշտոնին:

Սակայն Անուշ Պողոսյանը հայտնեց, որ բողոքարկում է քննության արդյունքները, քանի որ համաձայն չէ հանձնաժողովի որոշմանը:

Իհարկե, ձևական նորից հանձնաժողով կկազմակերպեն, կլսեն քննության ձայնագրությունը, և դրանով թերևս ամեն ինչ կավարտվի: Իսկ վերջում, իհարկե, կրկին «կհաղթի» Ծառուկյանը, քանի որ վերջնարդյունքը «ի վերուստ» որոշված էր: Մրցույթն ուներ ձևական բնույթ. իրականում ոչինչ էլ թափանցիկ չէր»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գույքագրել են Գյուլագարակի խնդիրները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները գույքագրել են Գյուլագարակի խնդիրները

Կորսված հնարավորություններ. ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն, այս հարցն են բարձրացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները, ովքեր այցելել են Գյուլագարակ, զրուցել բնակիչների հետ և լսել նրանց հուզող խնդիրների...

Քնեսեթը լուծարվեց. Իսրայելը պատրաստվում է հոկտեմբերի 27-ի ընտրություններին

Քնեսեթը լուծարվեց. Իսրայելը պատրաստվում է հոկտեմբերի 27-ի ընտրություններին

Իսրայելի Քնեսեթը հուլիսի 17-ի վաղ առավոտյան քվեարկել է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ ինքնալուծարման օգտին։ Այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։ Խորհրդարանը լուծարելու առաջարկը, որը կցված էր կուսակցությունների ֆինանսավորման մասին օրինագծին,...

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը. ԶԼՄ

Թուրքիայի մաքսային համակարգում արդեն ներդրվել է Հայաստանի պաշտոնական կոդը. ԶԼՄ

Թուրքական իշխանական «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Թուրքիայի առևտրի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում իրականացրել է մաքսային համակարգի տեխնիկական կարգավորում։ Փոխանցում է ermenihaber.am–ը։ Ըստ դրա՝ 3-րդ երկրների...

Հայտնաբերվել է 74-ամյա կնոջ մարմինը. հարազատները վիրավորված են ոստիկանների վերաբերմունքից. Շամշյան

Հայտնաբերվել է 74-ամյա կնոջ մարմինը. հարազատները վիրավորված են ոստիկանների վերաբերմունքից. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Վաղարշապատի բաժնի հրշեջ-փրկարարաիան ջոկատի փրկարարների՝ վարչության պետ Գևորգ...

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ. Շամշյան

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կան վիրավորներ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի, ժողովրդին ավելի շատ հայտնի «Թոխմախի ՄՌՈւ»-ի մոտ բախվել են «FAW» մակնիշի բեռնատարը,...