Փաշինյանն այսօր շատ անկեղծ ասաց՝ իր համար գոյություն չունի օրենք և իրավունք․ Րաֆֆի Ասլանյան

28 Օգոստոսի, 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը Նիկոլ Փաշինյանի այսօրվա աղմկահարույց հայտարարությանն է անդրադարձել։

«Ինքս չեմ զարմանում, որ այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժի որոշման կատարմանն անդրադառնալով, վերջապես շատ անկեղծ և ըստ էության ասաց, որ իր համար գոյություն չունի օրենք ու իրավունք, իր ենթականերից որևէ մեկը ոչ մի պարագայում ի զորու չէ հակառակվել իր կարծիքին, քանի որ կառավարությունն ինքն է, ուստի նման ենթական պետք է դիմում գրի և հեռանա։

Կարճ ասած, Փաշինյանը վաղուց է ապացուցել, որ գործում է «օրենքը ես եմ» սկզբունքով, իսկ նրա ենթականերից, այդ թվում՝ իրավապահ մարմինների ղեկավարներից որևէ մեկն ակնհայտորեն չի կարող որևէ հարցում նրան հակադրվելու, նույնիսկ հակառակ կարծիք հայտնելու կամք ունենալ, նրա այդ գործելակերպի պատասխանը այս պահին կարող է տալ միմիայն հասարակությունը»,- գրել է Րաֆֆի Ասլանյանը։

Նմանատիպ նյութեր

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Գալուզինը Մոսկվայում ՀՀ դեսպանի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Մոսկվայում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը, ինչպես նաև եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակում Մոսկվայի և Երևանի...

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

6 անշարժ գույք և 7.8 մլն դրամ եկամուտ. Սպիտակի համայնքի ղեկավարի ունեցվածքը. «Արմլուր»

«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է ուսումնասիրել համայնքների ղեկավարների պաշտոնական հայտարարագրերը՝ հանրությանը ներկայացնելով նրանց ունեցվածքն ու եկամուտները։ Այս անգամ ուսումնասիրել ենք Սպիտակի համայնքի ղեկավար, ավագանու անդամ Քաջայր Նիկողոսյանի 2025 թվականի տարեկան...

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

Իրանական ավիաընկերությունների գործունեությունը կդադարեցվի ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների սահմանումից հետո իրանական ավիաընկերությունների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) բոլոր չվերթները չեղարկվել են։ Այս մասին հայտնել է Իրանի ուսանողական լրատվական գործակալությունը (ISNA)։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը ավելի վաղ...

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել

Մոսկվայի մի շարք խոշոր բուհերում տարհանում է հայտարարվել. ուսանողներին դուրս են բերել փողոց, իսկ դասերը՝ չեղարկել։ Որոշ ուսումնական հաստատություններում դեռ առավոտից էին հայտնել, որ դասեր չեն լինելու։ Սեպտեմբերի 24-ի կեսօրին հայտնի դարձավ միանգամից մի քանի խոշոր...

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Սկանդալային շրջադարձ. ոստիկանին ու նրա բարեկամին բաց են թողել, քննիչների նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել. «Իշխանություն»

Քննչական կոմիտեն սուտ հերքում տարածելու պատճառով հայտնվել է տգեղ իրավիճակում: «Իշխանություն» լրատվականին հայտնի դարձավ, որ ոստիկանություն–քննչական կոմիտե աղմկահարույց գործի ընթացքը էականորեն փոխել է սկզբնական պատկերը՝ ի վնաս Քննչական կոմիտեի։ Օրերս կալանքից ազատ են...