«Արցախի հարցը լուծված չէ». Իշխան Սաղաթելյանը` սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասին

27 Օգոստոսի, 2025

Սեպտեմբերի 2-ին, Երևանի Ազատության հրապարակում տեղի կունենա ՀՅԴ-ի կողմից կազմակերպված հանրահավաքը, որը նվիրված կլինի Արցախի անկախության օրվան։ Այս օրը տարիներ շարունակ նշվել է որպես հայ ժողովրդի պայքարի և հաղթանակի խորհրդանիշ։

News.am-ի հետ հարցազրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ հանրահավաքը հարթակ կդառնա չլուծված խնդիրների մասին հիշեցնելու և ազգային իրավունքները պաշտպանելու համար։

«Արցախի հարցը լուծված չէ։ Ազատության հրապարակում նրանք կխոսեն արցախցիների հայրենիք վերադառնալու իրավունքի, գերիների վերադարձի և ընդհանրապես, այն մասին, որ գործող իշխանությունն իրավունք չունի ուժի սպառնալիքի տակ ժողովրդի անունից դավաճանաբար փաստաթղթեր ստորագրել։ Ժողովուրդն ունի կոլեկտիվ իրավունքներ, որոնք պետք է պաշտպանվեն», — ասել է նա։

Սաղաթելյանի խոսքով՝ Արցախի հարցը փակված ներկայացնելու վերաբերյալ իշխանությունների փորձերը, ինքնախաբեություն են.

«Մեր ժողովուրդը համաձայն չէ սրա հետ, քանի որ 2023 թվականին Ադրբեջանի կողմից իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների արդյունքում մարդիկ զրկվել են իրենց հայրենիքի մի մասից և դրանից հետո անընդունելի է ասել, որ հարցը փակված է»։

Հանրահավաք անցկացնելու գաղափարը, ըստ նրա, առաջացել է հանրային պահանջարկի ֆոնին՝ ինչպես Արցախի և Հայաստանի քաղաքական ու քաղաքացիական ուժերի, այնպես էլ ամբողջ հասարակության կողմից։ «Ակնհայտ էր, որ միասին հավաքվելու և այս խնդիրների մասին բարձրաձայն հայտարարելու անհրաժեշտություն կա»,- նշել է նա։

Սաղաթելյանն ընդգծել է, որ հանրահավաքի կենտրոնական թեմաներից մեկը լինելու է ռազմագերիների հարցը։ «Չնայած իշխանությունների՝ այսպես կոչված խաղաղության մասին հայտարարություններին, մեր հայրենակիցները շարունակում են մնալ Բաքվի բանտերում, իսկ ադրբեջանական զորքերը գտնվում են ինքնիշխան Հայաստանի տարածքում։ Այդ պահանջներն ու դիրքորոշումները հստակ կձևակերպվեն հանրահավաքի ժամանակ»։

Կազմակերպիչներն ակնկալում են քաղաքացիների լայն մասնակցություն, իսկ Դաշնակցության կոչը, Սաղաթելյանի խոսքով, արդեն իսկ դրական արձագանք է ստացել մի շարք հասարակական և քաղաքական ուժերի կողմից:

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...