Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով

25 Օգոստոսի, 2025

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.54 մ (24.08.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 9 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 15 սմ-ով։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի օգոստոսի 18-24-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.627 մլն.մ³, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 100.734 մլն.մ³:

Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի օգոստոսի 18-24-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում կազմել է 15.635 մլն.մ3³, իսկ ընդհանուր գումարային բացթողումը՝ հունիսի 6-ից օգոստոսի 24-ը ներառյալ՝ 147.813 մլն.մ³:

Նմանատիպ նյութեր

Պուտինն ու Թրամփը հանդիպել են

Պուտինն ու Թրամփը հանդիպել են

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի հյուրերի պատվին կազմակերպված հանդիսավոր ընդունելության ժամանակ։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ընդունելությունը կազմակերպվել է...

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա

Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ երկու տուժած կա

Նոյեմբերի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորանների սկզբնամասում, դեպի Սևան ընթանալիս, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բաժանարար գոտում տեղադրված...

416 միլիարդ դրամը կարելի էր ուղղել թոշակների բարձրացմանն ու բարեկեցության այլ ծրագրերին․ Վարդևանյան 

«Ըստ էության, նաև այն հարցուպատասխանը, որը տեղի ունեցավ, թույլ է տալիս եզրահանգել, որ այս բյուջեն դասական իմաստով մեր հասարակության բարեկեցության բյուջեն չէ, այլ ավելի շատ հերթական պետական բյուջեն է։ Այս հարցին և դրա մանրամասներին...

Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն․ Արեգնազ Մանուկյան

Օրվա իշխանությունը մահը սարքում է վիճակագրություն․ Արեգնազ Մանուկյան

Կին քաղբանտարկյալ Արեգնազ Մանուկյանը փաստաբանների միջոցով գրառում է փոխանցել է․ ««Մեկ մարդու մահը ողբերգություն է, իսկ միլիոնների մահը՝ վիճակագրություն»։ Սա դասականի հայտնի ձևակերպումն է։ Այդ ձևակերպման գռեհիկ դրսևորումներին ենք ականատես դառնում Հայաստանում։ Օրվա...

Արտասահմանյան փորձագետներ են այցելել Հայկական ԱԷԿ

Արտասահմանյան փորձագետներ են այցելել Հայկական ԱԷԿ

2026 թվականի նոյեմբերի 2-ից 18-ը Հայկական ատոմային էլեկտրակայանում անցկացվեց ՇԿՀԱ Մոսկովյան կենտրոնի կողմից կազմակերպված գործընկերային ստուգումը, որին մասնակցում էին Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի, Չինաստանի և Եգիպտոսի ատոմային էներգետիկայի ոլորտի փորձագետներ։...