Տիգրան Ավինյանի շռայլ ծախսերն ու չկատարված խոստումները. «Ժողովուրդ»

23 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««2024 թվականին Երեւանի բյուջեի փաստացի եկամուտները կազմել են 116 մլրդ 715 մլն դրամ կամ 103,1 տոկոս՝ բյուջեի պլանավորման նկատմամբ փաստացի կատարողական: Սեփական եկամուտները կատարվել են 113,1 տոկոսով, այսինքն՝ Երեւանի քաղաքապետարանը սեփական եկամուտները 13,1 տոկոսով ավելի է հավաքագրել, ինչը կազմել է 71 մլրդ 199 մլն դրամ», – 2025-ի հունիսի 11-ին ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ հայտարարեց Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Ասել է թե՝ Երեւանի քաղաքապետարանի գործերը լավ են, եւ ինչպես ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էր ասում Սյունիքում՝ «մեր երկիրը փողի խնդիր չունի»: Սակայն այսքան միլիարդների մեջ Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, որ խոստանում էր՝ ինչ ասենք՝ կանի, պարզապես խաբում է քաղաքացիներին:

«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով Տիգրան Ավինյանի փաստացի խոստումները, արձանագրեց, որ 2025 թվականի սկզբին քաղաքային իշխանությունը խոստացել էր գնել 45 տրոլեյբուս մայրաքաղաքի համար։ Սակայն հայտարարությունից ամիսներ հետո ասացին, թե տրոլեյբուսների ամբողջ քանակը հնարավոր չի լինի ձեռք բերել. ինչո՞ւ, որովհետեւ տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտի արդյունքում եղել են թերհավաքագրումներ: Անգամ օրենք փոխեցին, որ տուգանեն բոյկոտող քաղաքացիներին… Կարճ ասած՝ քաղաքային տրանսպորտի բյուջեում փող չկա:

«Ժողովուրդ» օրաթերթը, սակայն, ուսումնասիրելով 2025 թվականի հունվար-մայիս ամիսների տվյալները, տեղեկացավ, որ Երեւանում վաճառվել է 6 մլրդ 28 մլն դրամի ուղեւորատոմս: Սա նշանակում է, որ ամսական 1 միլիարդից ավելի գումար է հավաքագրվել քաղաքացիներից՝ 150-ական դրամներով։

Իսկ ի՞նչ արժե 1 տրոլեյբուսը. տարբեր հաշվարկներով՝ 95-96 մլն դրամ: Այսինքն՝ Տիգրան Ավինյանը կարող է Երեւանի համար խոստացված տրոլեյբուսները գնել հավաքված գումարով եւ մի բան էլ ավելին. հավաքագրված 6.28 մլրդ դրամով կարելի է գնել 65 տրոլեյբուս՝ 45-ի փոխարեն: Սակայն չի արվում:

Փոխարենը շռայլ ծախսեր են արվում Տիգրան Ավինյանի ամբիցիաները բավարարելու համար: Երբ նա 2023 թվականի հոկտեմբերին ստանձնեց քաղաքապետի պաշտոնը, երեւանցիները 87 միլիոն դրամ կամ մոտ 220 հազար դոլար վճարեցին, որ Տիգրան Ավինյանը երդվի որպես քաղաքապետ:

«Ժողովուրդ» օրաթերթը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղարից հետաքրքրվեց՝ ինչու Տիգրան Ավինյանը չի կատարում խոստումը եւ Երեւանի համար չեն գնվել խոստացված 45 տրոլեյբուսները: Քաղաքապետարանից արձագանքել են. «45-ի մրցույթը կայացել է, հաղթող կազմակերպությունը կա, մնում է ֆինանսական հարցերը լուծենք, որ կարողանանք 45-ն էլ այս տարի ունենանք»»։

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...