Քանաքեռ-Զեյթունի թաղապետին պատկանող տարածքում շինարարություն է իրականացվել շինթույլտվության տրամադրումից առաջ. Հետք

21 Օգոստոսի, 2025

«Հետքը» գրում է. «Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Պարույր Սևակի 42 հասցեում ամիսներ առաջ ակտիվ շինարարական աշխատանքներ էին ընթանում։ Կառուցվում էր տարածքում գտնվող առևտրի սրահի երկրորդ հարկը։ Քաղաքապետարանից ստացված պատասխանից պարզ է դառնում, որ կառուցապատողը շինարարությունն իրականացնելու թույլտվություն ստացել է 2025 թվականի ապրիլի 28-ին։ Սակայն, մեզ մոտ առկա նկարները փաստում են, որ կառուցապատողը շինարարությունը սկսել է մինչև համապատասխան թույլտվություն ստանալը։

Պարույր Սևակի 42 հասցեում գտնվող հողամասը, դրա վրա առկա շինությունները՝ բնակելի տունը, առևտրի սրահը և ավտոտնակը, պատկանում են Արտակ Հովակիմյանին և նրա կնոջը՝ Էվելինա Սեդրակյանին։ Արտակ Հովակիմյանը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն է։

Հեռախոսազրույցի ընթացքում հարցին, թե ինչու են առանց շինթույլտվության շինաշխատանքներ կատարել, Արտակ Հովակիմյանը պատասխանեց, որ իրականացվել են ոչ թե շինարարական, այլ քանդման աշխատանքներ։

Հովակիմյանի խոսքով՝ մինչև թույլտվության ստանալը, իրականացրել է միայն քանդման աշխատանքներ։

«Ասեմ ավելին՝ ես տարածքը վարձով եմ տվել, պայմանագրով աշխատանքները կատարում են վարձակալները, որոնք ինձ հետ կապ չունեն։ Ես իմ ստացած եկամտից հարկեր եմ վճարում, ու որևիցե խնդիր չկա։ Այդ շինություններն էլ գնվել է, եթե չեմ սխալվում, 10 տարի առաջ՝ հիփոթեքային վարկով։ Մենք` ես և կինս, հիփոթեք ենք մարում մինչև հիմա։ Իսկ քանի որ տարածքը «Թթենի» սուպերմարկետին տվեցինք վարձակալությամբ, վարձակալության ընթացքում առաջացած եկամուտը փորձեցինք ներդնել երկրորդ հարկի վերակառուցման համար, որպեսզի ավելի շահավետ լինի այդ ամենը։ Ամեն ինչ օրենքի շրջանակներում է»,- ասաց Քանաքեռ-Զեյթունի թաղապետը։

Չնայած Հովակիմյանի հավաստիացումներին, որ նախքան շինթույլտվություն ստանալը շինարարություն չի իրականացվել, ապրիլի 22-ին արված լուսանկարը այլ բան է փաստում։ Նկարում երևում է, որ ոչ միայն կատարվել են քանդման աշխատանքներ, այլև իրականացվել է շինաշխատանքների մի մասը։

Հովակիմյանին նաև հարցրինք, թե ինչպես է ստացվել, որ իր կողմից տարածքը ձեռք բերելուց և առևտրի սրահը կառուցելուց հետո դրա դիմացի մայթը նեղացել է, իսկ լուսանկարներում երևացող կանաչ ծառը՝ հատվել։ Նա պատասխանեց, որ մայթը չի նեղացվել, ավելին՝ բարեկարգվել է, տեղադրվել են տոմետներ։ Իսկ թե ինչպես է հատվել ծառը, տեղեկություն չունի։

Նմանատիպ նյութեր

Իրենց ամենամեծ պրոբլեմը լինելու է սահմանադրական բարեփոխումները․ Իշխան Սաղաթելյան

Փաշինյանը, ըստ էության հայտարարել է Երրորդ հանրապետությունը լուծարելու և Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ինչ-որ նոր միավորում ստեղծելու մասին: Հիմա այս ճանապարհին երկրում կա դիմադրություն, կան քաղաքական ուժեր,...

Այս քաղաքական հետապնդումը խոսում է իշխանությունների ոհմակային տրամադրությամբ գործելու մասին. Սեյրան Օհանյան

Իշխանությունները պետության ամբողջ ռեսուրսը, նաև դատաիրավական ամբողջ համակարգը օգտագործում են նրա համար, որպեսզի չեզոքացնեն բոլոր այն դիմադրության օջախները, որոնք դիմադրում են մեր երկիրը դեպի անկման տանելու գործում: Սա խոսում...

Տեղի ունեցողը Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ․ Խամոյան

«Առաջիկայում Նիկոլ Փաշինյանը զիջումներ է իրականացնելու, ցավոտ զիջումներ է իրականացնելու, և դրա համար նրան անհրաժեշտ է ընդդիմադիր բոլոր կամ ընդդիմադիր հիմնական խաղացողներին քաղաքականապես ոչնչացնելը՝ իր պատկերացմամբ ժողովրդին ավելի հեշտ...

Իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք փորձում են լռեցնել․ Նարե Սիմոնյան

Գործող ռեժիմի դեմ պայքարող մարդկանց, խմբերի դեմ վրեժխնդրության հարցն է: Փորձում են դիմադրության ցանկացած օջախ, իրենց կործանարար քաղաքականության դեմ բարձրաձայնվող ցանկացած խոսք լռեցնել նման ճանապարհով: Պրոցեսը, իհարկե սպասելի...

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Սևանա լճից դուրս է բերվել տղամարդու մարմին․ պարանոցին եղել է կապված քար

Այսօր՝ օգոստոսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սևանի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Սևան քաղաքի...