Ռոմանոս Պետրոսյանի նշանակվելուց հետո «ՀԷՑ»-ում կադրային ջարդ է սկսվել․ «Փաստինֆո»

20 Օգոստոսի, 2025

«Փաստինֆոն» գրում է. «Ռոմանոս Պետրոսյանի՝ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակվելուց հետո կառույցում կադրային ջարդ է սկսվել։ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքից ազատում է կառույցի աշխատակիցներին՝ լուծելով նրանց հետ աշխատանքային պայմանագրերը։ Թե ինչ պատճառաբանություն առաջ քաշելով են ազատվում հին աշխատակիցներից՝ պարզ չէ, սակայն փաստ է, որ կառույցի արդեն նախկին աշխատակիցները, մեղմ ասած, համաձայն չեն այդ որոշման հետ և հերթով դատարան են դիմում՝ փորձելով վերականգնել իրենց իրավունքները։

Միայն երեկ դատարան է ներկայացվել երեք հայցադիմում, որոնցով նախկին աշխատակիցները վիճարկել են Ռոմանոս Պետրոսյանի հրամանները՝ իրենց աշխատանքից ազատման վերաբերյալ։ Մասնավորապես, Գագիկ Սարգսյանը հայցադիմումով պահանջում է անվավեր ճանաչել Ռոմանոս Պետրոսյանի՝ հուլիսի 31-ի հրամանը՝ իր հետ աշխատանքային պայմանագիրը լուծելու և վերջնահաշվարկ կատարելու վերաբերյալ, ինչպես նաև՝ ընկերությունից հօգուտ իրեն բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձ։ Այս հայցադիմումը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սյուզաննա Ուլիխանյանին։ Համանման պահանջով հայցեր են ներկայացրել նաև Հովիկ Համբարձումյանը և Համբարձում Գրիգորյանը։ Վերջինիս հայցը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին, իսկ Համբարձումյանի հայցը՝ Տաթևիկ Ստեփանյանին։
Հայցադիմումները դեռևս վարույթ չեն ընդունվել։

Նշենք, որ ավելի վաղ հայցադիմումներ է ներկայացրել նաև «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ, տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը։ Հայցերից մեկով Ղազինյանը պահանջել է անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու մասին Ռոմանոս Պետրոսյանի հրամանը և վերականգնել պաշտոնում, երկրորդ հայցով՝ պահանջել՝ ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025թ․ հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև՝ ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։

Հիշեցնենք, որ հուլիսի 21-ին, ստանձնելով իր նոր դերակատարումը, Ռոմանոս Պետրոսյանը շտապել էր կանխակալ կարծիք հայտնել՝ նշելով, Դավիթ Ղազինյանը «ձև չունի մնալու»։ Նույն օրն ավելի ուշ հայտնի դարձավ, որ ստորագրվել է Ղազինյանին ազատելու մասին որոշումը։ Ղազինյանի պաշտոնանկությունով, սակայն, Պետրոսյանը չի բավարարվել, աշխատանքից ազատվել են այլ աշխատակիցներ ևս»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...