Անհրաժեշտ է ազատվել այս դավաճան իշխանությունից․ Լևոն Քոչարյան

19 Օգոստոսի, 2025

Մենք երբեք փողոցային պայքարի էջը փակված չենք համարել, պարզապես դրան զուգահեռ խոսում էինք հնարավոր ընտրությունների մասին, իսկ ընտրություններ, այսպես թե այնպես, լինելու են։ Այս մասին օգոստոսի 19-ին, դատարանի շենքի առջև, որտեղ տեղի է ունենում «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ, արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի գործով նիստը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ տեղի ունեցողի նկատմամբ դժգոհություն կա, հասարակությունը անտարբեր չէ։ Նրա խոսքով՝ ընդդիմությունն էլ ձեռքերը ծալած չի նստել։ «Ձևավորվել են տարբեր շարժումներ, որոնք վերջնական նպատակի չեն հասել, բայց եղել են դժգոհության մեծ ալիքներ։ Իշխանությունները ընդդիմախոսների դեմ օգտագործում են վախ և բռնաճնշումներ և դա, ցավոք, որոշ մարդկանց զսպում է մասնակցել բողոքի ակցիաներին կամ դժգոհություն հայտնելուն։ Խոսքը ընդդիմության մասին չէ, ձայն հանողների մեծ մասին ձերբակալում և կալանավորում են», — նշել է Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին տեղեկատվական և վերլուծական կենտրոնները պետք է առաջնահերթորեն կենտրոնացած լինեին ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված առողջ ու կառուցողական հրապարակումների վրա։ Սակայն մեր և...

ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ Անկախության 35-ամյակի առթիվ պետական պարգևների ու դիվանագիտական աստիճանների արժանացած պաշտոնյաների հետ կապված ԱԳՆ-ում հատկապես չորս ներկայացուցիչների հետ կապված լուրջ...

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դատական համակարգի վերաբերյալ վերջին հայտարարություններից հետո դատավորների շրջանում լարվածություն է նկատվում։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ դատավորները ներքին զրույցներում մտահոգություն են հայտնել,...

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները․ «Փաստ»

Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Դեղագործությունը սովորական բիզնես չէ. այստեղ շրջանառվում են հսկայական գումարներ, սակայն վաճառվող ապրանքն ուղղակիորեն կապված է մարդու առողջության և կյանքի հետ։ Դեղամիջոց գնելիս քաղաքացին վճարում է ոչ միայն իր դրամական միջոցները, այլև վստահում է,...

Ինչու են Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»

Ինչու են Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցը իշխանական դաշտում թեև հրապարակավ ներկայացվում է որպես կարևոր դիվանագիտական գործընթաց, մինչդեռ «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ այցից ակնկալվող կոնկրետ արդյունքների շուրջ իշխանական...