«Ես ցավում եմ ձեզ համար»․ Միքայել սրբազանի ազդեցիկ խոսքը՝ ուղղված դատավորին և Փաշինյանին

18 Օգոստոսի, 2025

«Ամեն մի շփում մեր դատաիրավական համակարգի հետ ավելի է խորացնում իմ հիասթափությունը, որ կարող էի ունենալ։ Ես երբևիցե այս իմաստով դատաիրավական համակարգի հետ չէի առնչվել, բայց հունիսի 27-ից, ինչ առնչվում եմ, փուլ առ փուլ իջնում է դեպի խորխորատ, որի վերջը չի երևում»,- դատական նիստի ժամանակ ասաց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ապա դիմեց դատավոր Արմինե Մելիքսեթյանին․ «Կա մեկն այս երկրում, որ սիրում է սաղմոս ասել․ ես իրեն և ձեզ կհիշեցնեմ հետևյալ սաղմոսը՝ «Դատիր, տեր, նրանց, ովքեր ինձ դատում են»։

Դուք իմ բնակության հաշվառման հասցեն կարդացիք «Եպիսկոպոս Սմբատյան փողոց»։ Վստահ եմ՝ ձեզ մոտ ոչ մի հարց չառաջացավ, թե ով է եպիսկոպոս Սմբատյանը, որովհետև պարզ երևում է՝ ինչ վերաբերմունք ունեք եկեղեցական բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ։ Բայց ես ձեզ բացատրեմ՝ ով է եպիսկոպոս Սմբատյանը։ Արտակ եպիսկոպոս Սմբատյանը, Շիրակի թեմի առաջին առաջնորդն էր, որին 1920 թվականից ի վերջ բազմաթիվ անգամներ ձերբակալեցին, բաց թողեցին․ ի վերջո՝ 1937 թվականին, 61 տարեկան հասակաում, հայտնի «տրոյկան» մահվան դատապարտեց, և գնդակահարեցին եպիսկոպոս Սմբատյանին։ Բայց այսօր այդ փողոցը կոչվում է նրա անունով։ 

1953թ․ էն համաշխահային ճիվաղի մահից հետո Արտակ եպիսկոպոս Սմբատյանն արդարացվեց, և ինքը մնում է արդար, իրեն դատողների անունները չկան․ վստահ եմ՝ իրենց գերեզմանին խոտ էլ չի բուսել։ Ես էլի ասեմ, ձեր դատապարտումից չեմ վախենում, ես ի վերջո արդարացվելու եմ։ Այսօր չլինի՝ 10 տարի հետո լինի, իմ մահից հետո լինի, 50 տարի հետո լինի, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր։ Դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդները մնալու են մեղավոր, ու դուք ամաչելու եք ձեր սերունդների առջև։ Դուք մայր եք, ձեր զավակների առաջ ամաչելու եք

Ես անցած անգամ ասացի, որ իմ ձերբակալությունն այս իշխանությունների խարանն է․ բայց չեմ հասկանում՝ ձեզ ինչն է դրդում մասնակից դառնալ էդ խայտառակությանը և խարանին․ ի՞նչն է դրդում ձեզ, դա չեմ կարողանում հասկանալ։ Ես ցավում եմ ձեզ համար, ինչպես կցավամ, իբրև հոգևորական, ցանկացած հայորդու համար, որը սխալ է գործում։ Թարկեք էդ սխալը։ Չե՞ք կարողանում։ Կհատուցեք։ «Դատեա Տէր զայնոսիկ ոյք դատեն զիս»։

Միքայել սրբազանի ելույթը՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

ՌԴ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վիկտոր Սողոմոնյանին

Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը շնորհակալություն է հայտնել «Ալֆա նյուզի» գլխավոր խմբագիր, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանին՝ 2025 թվականին Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների կառավարությունների...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | COP17-ի ֆոնին արցախցիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա

Երևանում՝ COP17-ի շրջանակում անցկացվող միջոցառումների ֆոնին, ՄԱԿ գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում։ Ակցիայի մասնակիցները COP17-ի հյուրերին և միջազգային հանրության ներկայացուցիչներին կոչ են անում ուշադրություն...

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

Կենտրոն վարչական շրջանում մի գիշերում թալանել են 15 ավտոմեքենա

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի համար սեպտեմբերի 25-ը կարելի է համարել «սև ուրբաթ»։ Այդ օրը Կենտրոն վարչական շրջանի տարածքում անհայտ անձը կամ անձինք մի իսկական «տոռնադո» են իրականացրել, ինչի...

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

Երևանի առևտրի կետերում վտանգավոր խաղալիքներ են հայտնաբերվել

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «ՎԱՐԴԱՆՅԱՆ ԱՐԱՄ ԳԵՎՈՐԳԻ» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Արշակունյաց 15, 50 տաղավար) և «ՄԱՐԻՆԵ ՄԵՋԼՈՒՄՅԱՆ ՏԻԳՐԱՆԻ» Ա/Ձ-ին  (հասցե՝ ք․ Երևան, Բագրատունյաց 7/8)  պատկանող առևտրի կետերում։...

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Գորիսում 10 ամսական երեխա է մահացել

Հոկտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09:30-ի սահմաններում «Գորիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց...