Պուտինն ու Թրամփը կարող են քննարկել Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը

15 Օգոստոսի, 2025

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփն Ալյասկայում կայանալիք հանդիպման ժամանակ կարող են քննարկել Զանգեզուրի միջանցքի՝ Հայաստանի և Ադրբեջանի տարածքները կապող տրանսպորտային երթուղու վերահսկողության հարցը։ Այդ կարծիքը TASS-ի հետ զրույցում հայտնել է ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետդումայի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վիկտոր Վոդոլացկին։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ եռակողմ հանդիպման արդյունքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Փաշինյանը ստորագրել են համատեղ հռչակագիր՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղ կարգավորման և անդրկովկասյան երկու հանրապետությունների միջև տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին։ Տրանսպորտային միջանցքը կստանա «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» անվանումը։ Հայաստանը Միացյալ Նահանգներին է տրամադրել այդ միջանցքը 99 տարի կառավարելու իրավունքը։

«Զանգեզուրի միջանցքի վերահսկողության հարցը նույնպես կքննարկվի Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահների երկկողմ հանդիպման ժամանակ», — ասել է գործակալության աղբյուրը։

Նմանատիպ նյութեր

Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պատրաստ ենք աջակցել. Զելենսկի

Հայաստանը վստահորեն շարժվում է դեպի Եվրոպա. պատրաստ ենք աջակցել. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է «անկեղծ երախտագիտություն Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին»՝ Ուկրաինայի Անկախության օրվա առթիվ հղված շնորհավորանքների համար։ «Մենք երախտապարտ ենք Ուկրաինայի Անկախության օրվա...

Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին․ Ագնեսա Խամոյան

Ռոբերտ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին․ Ագնեսա Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Հյուրընկալության նոր ստանդարտ՝ երբ գիտես, որ վաղ թե ուշ գալու են. նախագահ Քոչարյանի թոռներն այսպես են առավոտյան դիմավորել ԱԱԾ-ի Ալֆային և քննիչներին։ «ԲԱՐԻ...

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Հայաստանը որոշել է առաջին քայլը կատարել դեպի ԵՄ. սա կարևոր քայլ է. Մարկուս Լամերտ

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանի կողմից ԵՄ անդամակցության գործընթացի վերաբերյալ օրենքի ընդունումը անվանել է «խորհրդանշական քայլ»՝ ընդգծելով, որ գործընթացը սկսելու համար Երևանը պետք է ներկայացնի անդամակցության պաշտոնական դիմում, հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ...

Եռապատերազմի կուսակցություն եք դուք․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ին 

«Մի քանի ժամ երեկ և այսօր մենք ըմբոշխնեցինք Ութերորդ գումարման Ազգային ժողովի նիստերը, վերահիշեցինք ամբողջ հինգ տարվա խոսելաոճը, գործելաոճը և, ասեմ, որևէ որակական բան չլսեցինք կառավարության ծրագրի մասին։ Կառավարության ծրագիրը դա իրապես...

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները

Օկուպացված Բերձորում քննարկվել է Ադրբեջան-Հայաստան էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման հնարավորությունները. հանդիպել են Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչները: «Աշխատանքային խումբը քննարկել է երկու պետությունների էներգետիկ ենթակառուցվածքները պետական սահմանին...