Այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա․ Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

15 Օգոստոսի, 2025

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը գրում է․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Հակակոռուպցիոն դատարանի այսօրվա անտրամաբանական վճիռը ցույց տվեց, որ Հայաստանում արդարադատություն չկա։ Բայց մենք անպայման վերականգնելու ենք այն։ Դատավորները ազատ են լինելու իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու մեջ ու չեն առաջնորդվելու վախով, այլ՝ բացառապես օրենքներով։

Շնորհակալություն ենք հայտնում երեկվա հավաքի հազարավոր մասնակիցներին ու մեր բոլոր աջակիցներին, որոնք դատարանի բակում էին կամ հետևում էին իրադարձություններին հեռավար։

Ամեն դեպքում, մեր բոլոր ծրագրերը ուժի մեջ են մնում։ Օգոստոսի վերջին կմեկնարկի Սամվել Կարապետյանի «Մեր ձևով» շարժումը, որի գործունեությունը, անկասկած, նոր, վաղուց սպասված էջ է բացելու մեր երկրի պատմության մեջ։

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ»

Նմանատիպ նյութեր

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Երեկվա համեմատ` Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով՝ կազմելով 1900.75 մ, նախորդ տարվա նույն օրվա համեմատ մակարդակը բարձր է 5սմ-ով, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Հունիսի 1-ից ի վեր` լճի մակարդակի ընդհանուր բարձրացումը...

ԿԸՀ ներկայացվել են տվյալներ․ ինչո՞ւ վարույթ չի հարուցվել․ Խուդոյանը՝ Հովակիմյանին

  ՀՀ Սահմանադրական դատարանում 3-րդ օրն է շարունակվում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը։ Այժմ տեղի է ունենում հարց ու պատասխան դիմող-պատասխանող կողմերի միջև։ Հիշեցնենք, որ ՍԴ...

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

Համայնքային ոստիկանները պարզել են, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել են, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն է, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ Այս պահին 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում շարունակում են...

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Կրկնակի վերանորոգված ճանապարհին ասֆալտի կարկատաններ կան. լրագրող

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նոր վերանորոգված ավտոճանապարհին՝ կարկատաններ․ 2025թ․-ին պետբյուջեի ֆինանսավորմամբ վերանորոգվեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը։ Ճանապարհի նորոգման աշխատանքներն իրականացրեց Թումանյանի...

Քվեն տալիս են, որ վաբշե կործանվեն․ Հարցում

  «Ընտրություններից անմիջապես հետո իշխանությունը որոշեց, որ թանկացնի ակցիզային հարկը: Արդյունքում ծխախոտը, ալկոհոլը և վառելիքը թանկանում են։ Սպասելի՞ էր»,- այս հարցն է տրվել Տավուշի մարզի բնակիչներին։ Կարծիքները՝...