Իշխանությունը փորձելու է կաշկանդել դատավոր Տիգրան Դավթյանին, որպեսզի Կարապետյանն ազատության մեջ չհայտնվի․ Րաֆֆի Ասլանյան

15 Օգոստոսի, 2025

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Այսօր ՀՀ իշխանությունը փորձելու է կաշկանդել ՀՀ լավագույն երիտասարդ դատավորներից մեկին՝ ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանին, որպեսզի բարերար Սամվել Կարապետյանը հանկարծ ազատության մեջ չհայտնվի։ Իհարկե մեծ ցավ կապրեմ, եթե դատավոր Դավթյանի նման պրոֆեսիոնալ իրավաբանն ու կամային որակներով օժտված դատավորը «կուլ գնա» իշխանության քաղաքական խաղերին, ինչին նաև չեմ հավատում։ Բայց ՀՀ իշխանությունը մի պարզ բան չի հասկանում. քաղաքական գործերը լավագույն դատավորներին տալով՝ նրանց հավատարմությունը ստուգելը ոչ միայն բարոյական չէ, այլ նաև ունի շատ հեռահար վտանգներ, որից հենց իրենք են տուժելու ապագայում։

Հ.Գ. Կամ գուցե ՀՀ իշխանությունն էլ վերջապես հասկացել է, որ ապօրինությունն ու սրիկայությունն էլ, այնուամենայնիվ, ունեն «սահմաններ», ուստի ի վերջո Սամվել

Կարապետյանի կալանքի վերաբերյալ միջնորդությունը, իրական դատական երաշխիքի ապահովման նպատակով, թողնվել է ազատ մակագրման»։

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...