Իրանի հոգևոր առաջնորդը համաձայնել է վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ․ Reuters

14 Օգոստոսի, 2025

Ըստ Reuters-ի՝ Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին համաձայնել է վերսկսել միջուկային բանակցություններն ԱՄՆ–ի հետ:

Reuters–ի ներքին աղբյուրները հայտնել են, որ Իրանի քաղաքական վերնախավը այժմ ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունները դիտարկում է որպես հետագա սրացումից խուսափելու միակ միջոց։

Reuters-ը նկատել է՝ իրանական միջուկային և ռազմական թիրախների վրա հարվածները, այդ թվում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան հրամանատարների և միջուկային գիտնականների սպանությունները, ցնցեցին Թեհրանը՝ սկսվելով Վաշինգտոնի հետ նախատեսված բանակցությունների 6 – րդ փուլից ընդամենը մեկ օր առաջ։

Քաղաքական շրջանակներից աղբյուրը, որը խնդրել է անանուն մնալ, Reuters – ին ասել է, որ ղեկավարությունն այժմ հակված է բանակցություններին, քանի որ նրանք տեսել են ռազմական բախման գինը։

«Վերջնական խոսքը գերագույն առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեիինն է: Ներքին աղբյուրները հայտնում են, որ նա և հոգևոր իշխանության համակարգը համաձայնության են եկել միջուկային բանակցությունները վերսկսելու հարցում՝ դրանք Իրանի Իսլամական Հանրապետության գոյատևման համար համարելով կենսական նշանակության»,– գրել է Reuters–ը:

Իրանի արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի արձագանքել լրատվամիջոցի՝ այս թեմայով մեկնաբանության խնդրանքներին։

 

Նմանատիպ նյութեր

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Գագիկ Բեգլարյանը ևս երկու ամիս կմնա կալանքի տակ

Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս 2 ամիս կմնա կալանքի տակ: Նրա պաշտպան Հրանտ Անանյանը «Ա1+»-ի հետ զրույցում անարդար է համարել Հակակոռուպցիոն քրեական դատարանի դատավոր Արամ Գրիգորյանի որոշումը։ Անանյանը որոշումը ստանալուց հետո...

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ

Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է: Մալոյանի խափանման միջոցի հարցը դեռ քննվում է, հայտնում են ՔԿ-ից: Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից հայտնել էին, որ պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված...

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին

«Սկսեմ նրանից, որ նույնիսկ այս ծավալի կեղծիքների և ճնշումների պարագայում ժողովրդի մեծամասնությունն իրեն մանդատ չի տվել, և դա փաստ է: Եվ առնվազն այդ պատճառով իր վախերն ու անձնական ցանկությունները ժողովրդի վրա թող չգրի»,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին...

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ սադրանքից Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին

Իրանն ԱՄՆ-ին և Իսրայելին զգուշացրել է զերծ մնալ ցանկացած ագրեսիայից և սադրանքից այաթոլլա Ալի Խամենեիի հրաժեշտի և հուղարկավորության օրերին։ «Մենք կոչ ենք անում մտածել ԱՄՆ-ի և Իսրայելի զինված ուժերի կողմից մեր երկրի դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի և ագրեսիայի նկատմամբ...