Ռուսաստանում մասամբ սահմանափակվել են Telegram-ով և WhatsApp-ով զանգերը

13 Օգոստոսի, 2025

Ռուսաստանում Telegram-ի և WhatsApp-ի միջոցով զանգերը մասամբ սահմանափակվել են: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսկոմնադզոր»-ի մամուլի ծառայությանը։

«Տեղեկացնում ենք ձեզ, որ իրավապահ մարմինների նյութերի համաձայն հանցագործներին հակազդելու համար միջոցներ են ձեռնարկվում տվյալ արտասահմանյան մեսենջերներում զանգերը մասամբ սահմանափակելու համար։ Դրանց ֆունկցիոնալության վրա այլ սահմանափակումներ չեն մտցվում», – հայտնել են գերատեսչությունում։

Ըստ հրապարակման՝ խաբեբաներն ամենից հաճախ զանգահարում են Telegram-ի և WhatsApp-ի միջոցով։ Չարագործներն այս ցանցերն օգտագործում են խաբեության, գումար շորթելու և դիվերսիոն ու ահաբեկչական գործողությունների մեջ մարդկանց ներքաշելու համար։ Գործակալությունը նշում է, որ մեսենջերների սեփականատերերն անտեսել են հակազդեցության միջոցներ ձեռնարկելու բազմաթիվ պահանջները։ ՌԴ պետդումայի տեղեկատվական քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամ Անտոն Նեմկինը հայտարարել է, որ այս միջոցառումն անհրաժեշտ է հեռախոսային և ինտերնետային խարդախություններից մարդկանց պաշտպանելու համար։

 

Նմանատիպ նյութեր

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

Վաղվանից՝ Սեպտեմբերի 29-ից Դալման կրկին բաց կլինի

  Սիրելի՛ հաճախորդներ, տարածքում էլեկտրամատակարարման հետ կապված բոլոր խնդիրները լուծված են, և վաղվանից Դալմա Գարդեն մոլը կվերսկսի իր բնականոն աշխատանքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Դալմա Գարդեն...

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

ԱՄՆ-ն և Իրանը միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել․ Թրամփ

Իրանը և Միացյալ Նահանգները միջնորդների միջոցով նոր շփումներ են ունեցել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Այո, նրանք արել են դա»,- ասել է ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տանը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք այսօր...

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ Լիխաչով

«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում, պատմել է պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը, հաղորոդում է ՏԱՍՍ-ը։ «Հայ գործընկերների հետ աշխատում ենք «Նաիրիտ» նախագծի...

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին անհնար է. Պուտին

Հաղթել Ռուսաստանի պես երկրին և վախեցնել ռուսաստանցիների պես մարդկանց անհնար է։ Այս մասին ընդգծել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ հանդիպմանը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ հակառակորդը փորձում էր խանգարել քվեարկությանը, և...

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». ՔՊ-ական թաղապետը սպառնացել է իր կրթության բաժնի պետին. «Ազատություն»

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին; Այդ մասին «Ազատությանը»պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա...