Անշարժ գույքի գործակալը․ ԱՆդրանիկ Թևանյան

11 Օգոստոսի, 2025

«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Վաշինգթոնում հայ-ադրբեջանական հարաբերությունների թեմայի մեջ մտավ անշարժ գույքի գործակալության թեման։ Դա շատ խորհրդանշական էր։

Ինչ է անում անշարժ գույքի միջին վիճակագրական գործակալը, երբ հանդիպում է «լոխ» գնորդի կամ վաճառողի։ Փորձում է երկու կողմի համար բարձր միջնորդավճար սահմանել։ Եթե գործարքի կողմերից միայն մեկն է «լոխ», ապա փորձում է մյուս կողմի հետ պայմանավորվելով «բարձել» տոկոսները միայն «լոխի» վրա։

Կան դեպքեր, երբ գործակալները «լոխ» գնորդներին կամ վաճառողներին խաբում են ամենացինիկ ձևով։

«Լոխին» գործարքի մեջ ներքաշելուց և սեփական օգուտն ստանալուց հետո անշարժ գույքի գործակալը վերջում, որպես կանոն, օգտագործում է հետևյալ նախադասությունը․ «Եթե խնդիրներ առաջանան, ապա հոգ չէ, զանգեք, կլուծեմ բոլոր խնդիրները»։

Որոշ ժամանակ անց խաբված «լոխը» զանգում է, բայց գործակալը կա՛մ անհասանելի է լինում, կա՛մ էլ կոպիտ ձևով ասում է, որ գործարքն ավարտված է ու ինքը հաճախորդի առաջ ոչ մի պարտավորություն չունի։

Կան դեպքեր, երբ անշարժ գույքի գործակալները միշտ հասանելի են լինում, չեն կոպտում «լոխին», այլ նախընտրում են ամեն անգամ զանգերին պատասխանելիս քնքշորեն ասել․ «Խնդիր չկա, շուտով ամեն ինչ կկարգավորեմ, մի քիչ համբերք»։ Եվ այդպես տարիներ շարունակ։

Անշարժ գույքի գործակալին այս բոլոր դեպքերում մեղադրել պետք չէ։ Նա իր գործն է անում։ Մեղավորը «լոխն» է։ Հատկապես երբ «լոխն» էն գլխից է հակառակ կողմի օգտին խաղում՝ «քցելով» տնեցիներին։ Անշարժ գույքի փորձված գործակալն անմիջապես ֆիքսում է դավաճան «լոխերին» ու իր ուզածը շատ արագ ստանում»

Նմանատիպ նյութեր

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել․ Փեզեշքիան

Թրամփի հետ հանդիպումը տեղի չի ունենա, քանի դեռ երկու պետությունների միջև վստահությունը չի վերականգնվել։ Այս մասին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։ «Լսեք, նախ և առաջ, դուք գիտեք, թե ինչպիսին է...

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Գևորգի օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրը։ Արարատյան հայրապետական թեմից մանրամասնում են, որ Ս. Գևորգը Կապադովկացի բարեպաշտ քրիստոնյա ընտանիքի զավակ է: Զինվորագրվելով հռոմեական բանակին` իր...

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Երևան քաղաքում՝ սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 28-ի և 30-ի երեկոյան, 29-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 16- 19 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում...

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ում ունեցած զգալի ելույթի մասը նվիրել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատվող «խաղաղությանը»։ Նա հայտարարել է, որ հակամարտությունից հետո տարածաշրջանային կարգավորման գործընթացին զուգահեռ երկրի օրակարգը, ​​ վերջին հաշվով,...

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

Թրամփը հրաժարվել է յոթ օրով hրադադար հաստատելու Իրանի առաջարկից․ WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է յոթ օրով հրադադար հաստատելու Իրանի առաջարկից և մերձավորներին հայտարարել է ամերիկյան Կոնգրեսի նոյեմբերյան ընտրություններից հետո Իրանին հարվածները վերսկսելու հնարավորության մասին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը,...