Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ․ Րաֆֆի Հովհաննիսյան

11 Օգոստոսի, 2025

«Ցեղասպանության մեղսակից եւ մասնակից է նա, ով հրամայել է, կատարել է կամ վկայել է նախաստորագրումը կամ ընդունումը մի պաշտոնագրի, ըստ որի՝ հայ մարդու, ողջ հայության եւ Հայաստան պետության իրավունքների իրացմանը միտված միջազգային բոլոր հայցերը պետք է չեղյալ համարել՝ առանց մեր գերիների ու պատանդների ազատ արձակման եւ առանց արցախահայության երաշխավորված տունդարձի ու ժառանգության պաշտպանության»: Այս մասին գրում է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ԱԳ առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Մինսկի խմբի լուծարումը եւ որեւէ փոխադարձությունից զերծ ինքնիշխան միջանցքի քողարկված տրամադրումն էլ՝ առանց Արցախի կարգավիճակի վերջնական ճշգրտման եւ Հայաստանի Հանրապետության ամբողջականության վերականգնման, նույնպես նշանակում են ուղիղ համապատասխանատվություն պատերազմական հանցագործությունների եւ մարդկության դեմ ծանր ոճրագործությունների համար:

Նախընտրելի է՝ ավելի հակիրճ: Ալիեւի եւ Էրդողանի հետ մեկտեղ Փաշինյանն է, վրադիր էլ Միրզոյանն ու մյուսները, ովքեր հայ ժողովրդի ցեղասպանության եւ դրա շարունակման համար հաշվետու են միջազգային արդարադատության, հայրենի օրենքի եւ Աստծո առջեւ:

Ե՛վ դու, ե՛ւ դու… ձեզ պահեք ձեր չարորակ բառակույտերը և «քրիստոնյաների» հետապնդման թեմայով ձեր երեսպաշտ դիմումը: Պատրանքային խաղաղության դրոշը, հիմա նաեւ թուղթը պարզած՝ դուք, մանր բռնապետներ, ուղեցուցում եք երկրին ու ազգին դեպի պարտադրված նոր պատերազմ եւ պարտություն, մինչ ձեր իսկական կուռք հանդիսացող մեծ բռնապետները գործում են դեպի հաղթանակի ամբողջացում եւ ամրագրում:

Միեւնույնն է՝ դիմացը Թրամփն է, Պուտինը, Բրյուսելը կամ պարսից թագավորը՝ ամեն մեկն իր շահով եւ օրակարգով, բոլորը պետք է հարգեն այսօր անգամ ծնկի եկած Հայաստանն ու իր օրինակարգ իրավունքը, որովհետեւ վաղը հառնելու է:

Լրահոսած մնացյալը՝ խոսքը, գիրը, քայլը, երդումը, մինչեւիսկ ուրիշից գողացված «Ապագան այսօր է» կարգախոսը, առոչինչ են:

Ժամանակն է՝ համազգային զորաշարժով, համապետական լիազորությամբ, սահմանադրական իրավատիրությամբ շարժվելու, նման մարդկանց մուրճերն ու մանգաղները պատմության պահարան վերադարձնելու համար:

Հայրենիքն է էականը, պետությունը՝ իրականը, իսկ դուք այլեւս կապ չունեք ո՛չ մեկի, ո՛չ էլ մյուսի հետ»,- գրում է Հովհաննիսյանը:

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...