Ստորագրված փաստաթղթերը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ. Սեյրան Օհանյան

10 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 8֊ին Նիկոլ Փաշինյանի, Դոնալդ Թրամփի և Իլհամ Ալիևի՝ Սպիտակ տանը կայացած եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիրը Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին։

Ի՞նչ տեսակետ ունի ԱԺ «Հայաստան»  խմբակցությունը նշված Հռչակագրում տեղ գտած դրույթների և ի հայտ եկած նոր գործընթացների վերաբերյալ։

Yerkir.am-ի հարցադրմանը պատասխանել է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Ստորագրված փաստաթղթերն ու դրանց մեծ կարևորություն տվող իշխանական քարոզչությունը որևէ առնչություն չունեն իրական խաղաղության հետ: Նախաստորագված պայմանագրի հրապարակումից հետո մենք առավել մանրամասն կանդրադսռնանք այս խնդիրներին։ Իսկ մինչ այդ` կրկին փաստենք, որ Նիկոլ Փաշինյանը խախտում է ՀՀ Սահմանադրությունն ու կառավարության ստանձնած հանրային-իրավական պարտավորությունները։  Մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից  հնարավոր է դուրս գալ, վերականգնել մեր ազգային արժանապատվությունը, կերտել ամուր պետականություն եւ բերել իրական խաղաղություն: Այն իրականացնելու համար պետք է բացառել Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը: Ազգային ողբերգության հեղինակը խաղաղություն չի կարող ապահովել»:

Նմանատիպ նյութեր

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է․ փաստաբան

ԱԺ պատգամավոր Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։ «Ավելի վաղ հայտարարել էինք, որ Լևոն Քոչարյանի բնակարանում խուզարկություն կատարելը վկայում է վերջինիս...

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

Մեզ բաժանում են, իրար դեմ են հանում. միավորվե՛ք, պահպանե՛ք պետականությունը, քանի դեռ ուշ չէ. Միհրան Մախսուդյան

«Սրբազան պայքար»-ի աջակից, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Չգիտեմ՝ ինչո՞ւ ենք այսքան չարացել միմյանց նկատմամբ և նույնիսկ հրճվում ամեն հերթական, անիմաստ ու կասկածելի ձերբակալությունից, երբ դրանցից շատերը իրականության հետ որևէ աղերս չունեն։...

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքը խրախուսում է Հայաստանի տրանսպորտային կախվածության նվազեցումը Ռուսաստանից. ՌԴ ԱԳՆ

Արևմուտքի երկրները շանտաժի են ենթարկում Հայաստանի ղեկավարությանը «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) կոնցեսիայի հարցում՝ պահանջելով վերացնել «ռուսական գործոնը»՝ ենթադրյալ բազմամիլիոն դոլարանոց ներդրումների դիմաց։ Այս մասին ТАСС-ին հայտնել են Ռուսաստանի արտաքին գործերի...

Փաշինյանը թքած ունի՝ իր խոսքերը հետո ինչ խնդիրներ կստեղծեն Հայաստանի համար․ Քոչարյան

  «Երկրի փաստացի վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը ամբիոնից ինչո՞ւ է ասում՝ «կզցնելու եմ, նստացնելու եմ, ունեզրկելու եմ»։ Ես էլ եմ փորձում այդ հարցի պատասխանը գտնել, որովհետև սա ոչ մի նորմալ տրամաբանության մեջ, ժողովրդավար երկրի...

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաները» վարձակալել են համալիրը. կազմակերպությունը հաստատեց տեղեկությունը

«Եհովայի վկաներ» կազմակերպության հայաստանյան գրասենյակ հանրային տեղեկատվության բաժնից NEWS.am–ին պարզաբանել են «Եհովայի վկաները» վարձակալել են մարզահամերգային համալիրի մեծ մարզադահլիճը» հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը, որտեղ նշված էր Եհովայի վկաների համաժողովները...