Սա հարված է ՀՀ ինքնիշխանությանը՝ Թրամփի հովանավորությամբ․ Մուրադ Փափազյան

10 Օգոստոսի, 2025

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը գրել է․

«Թրամփի ծրագիրը՝ նպաստաւոր Ատրպէյճանի եւ Թուրքիոյ համար․ Ան կը տկարացնէ Հայաստանը։
Ընդհանրապէս ներկայացուած որպէս մշտական խաղաղութեան ծրագիր մը՝ որ ձեռք բերուած է Տոնալտ Թրամփի միջնորդութեամբ, երեկ Ուաշինկթընի մէջ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինեանի կողմէ ստորագրուած համաձայնագիրը չէ արդար ծրագիր մը։ Ան առաւելութիւն կու տայ Ատրպէյճանին եւ Թուրքիոյ՝ որ ՆԱԹՕ-ի կամուրջն է շրջանին մէջ։

Բացատրութիւններ
Զանգեզուրի միջանցք՝ հարուած մը Հայաստանի ինքնիշխանութեան, Թրամփի հովանաւորութեամբ
Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինեանի միջեւ․ Դոնալտ Թրամփի հովանաւորութեամբ ստորագրուած պայմանագիրը հաստատեց Զանգեզուրի միջանցքի կառուցումը։ Խթանողներուն կողմէ ներկայացուած որպէս խաղաղութեան եւ շրջանային բացման ծրագիր, այս «Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP) անունը կրող միջանցքը իրականութեան մէջ լուրջ հարուած մըն է Հայաստանի ինքնիշխանութեան եւ անվտանգութեան։
Ինքնիշխանութեան կորուստ եւ ռազմավարական տկարացում
Այս միջանցքը, որ կ՚անցնի միջազգային ճանաչումով Հայաստանի տարածքէն, փաստօրէն կ՛առնէ Հայաստանի վերահսկողութիւնը այդ գօտիին վրայ։ Հարաւային սահմանը՝ Իրանի հետ՝ երկրի քիչ մնացած ռազմավարական բացումներէն մէկը, կը տկարանայ։ Այս անցքին վրայ վերահսկողութեան կորստը գլխաւոր աշխարհաքաղաքական տկարացում մըն է, որ կ՚նեղցնէ Երեւանի տնտեսական եւ դիւանագիտական կարողութիւնները։
Աւելի՛ն՝ համաձայնագիրը կը նախատեսէ, որ միջանցքի կառավարումն ու անվտանգութիւնը, ԱՄՆ-ի հսկողութեան տակ, կ՛ընդգրկէ նաեւ թրքական ուժեր եւ, հաւանականօրէն, ՆԱԹՕ-ի ներկայութիւն։ Մէկ գոցուած պետութեան համար, որ արդէն մշտական ռազմական ճնշման տակ է, թոյլ տալ ուղղակի կամ անուղղակի կերպով թշնամական կամ երկիմաստ ուժերու ներկայութիւնը՝ գոյութեան վտանգ մըն է։
Փանթուրքիզմի ճանապարհը
Այս միջանցքը չէ չեզոք ծրագիր մը։ Ան թուրք-ազրպէյճանական «Մեծ Միութիւն» փանթուրքիստական ռազմավարութեան սիւններէն մէկն է։ Ան ֆիզիքապէս կը միացնէ Թուրքիան Ատրպէյճանի, ապա՝ Կեդրոնական Ասիայի թրքախօս հանրապետութիւններուն։ Անգարան եւ Պաքուն տարիներէ ի վեր կը պահանջէին զայն, պարտադրեցին պատերազմով եւ դիւանագիտական ճնշումով, եւ այսօր կը ստանան իրագործումը առանց Հայաստանի համար որեւէ փոխհատուցումի։ Հայաստանի համար, այս ընթացքը թշնամական աշխարհաքաղաքական մայրուղի մըն է՝ բացուած երկրի սրտին մէջ։
Համաձայնագիր մը առանց Հայաստանի շահերու
Ամենաանհանգստացուցիչը ոչ միայն համաձայնագրի բովանդակութիւնն է, այլ նաեւ Հայաստանի համար որեւէ օգուտի բացակայութիւնը։ Փաշինեան չպահանջեց Ատրպէյճանի բանտերուն մէջ պահուող հայ գերիներու ազատ արձակումը։ Ան օրակարգի չդրեց 2023-ի ցեղասպանական զտումէն ետք բռնաքալուած Արցախցիներու վերադարձի իրաւունքը։ Ան նոյնիսկ չստացաւ յստակ պարտաւորութիւն մը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքին մէջ գտնուող ազրպէյճանական զօրքերու հեռացման մասին։
Այս պասիւութիւնը մաս կը կազմէ այժմ արդէն ծանօթ կաղապարին՝ միակողմանի զիջումներ, ռազմավարութեան բացակայութիւն, յաջորդական հրաժարումներ։
Փաշինեանի համակարգի ձախողումը
Եօթը տարիէ ի վեր, Փաշինեան բազմաթիւ զիջումներ կատարած է։ Այս կեցուածքը կրնայ մեկնաբանուիլ երկու ձեւով՝ կամ ան մաս կը կազմէ նախապէս ծրագրաւորուած գծի մը, որ կը կազմակերպէ Հայաստանի ետք քաշուիլը, կամ ալ ան ամբողջական դիւանագիտական եւ քաղաքական ձախողումի արդիւնք է։ Երկու պարագային ալ, փաստերը կը խօսին իրենք իրենց համար՝ անոր պաշտօնավարութիւնը տկարացուցած է պետութիւնը, վտանգի տակ դրած է ազգային անվտանգութիւնը եւ արագացուցած է համազգային համերաշխութեան քայքայումը։
Զանգեզուրի միջանցքը միայն մէկ փուլն է։ Ակնյայտ ազդանշաններ կան՝ Թուրքիոյ հետ բացում՝ Հայաստանի սահմանադրութեան փոփոխութեան գնով, Ատրպէյճանի դէմ միջազգային դատական ընթացքերէն հրաժարում, Հայոց ցեղասպանութեան ճանաչման դիւանագիտական ճիգերէն հրաժարում։ Փաշինեան վերջերս Շուէյցարիոյ մէջ տեղի ունեցած դասախօսութեան ընթացքին կասկածի տակ դրաւ Հայոց ցեղասպանութեան իրականութիւնը։
Եզրակացութիւն․ Թրամփի ծրագիր մը՝ շահաւոր փանթուրքիստական ուժերուն համար
«Տարածաշրջանային խաղաղութեան» պատրուակին տակ, այս ծրագիրը կ՛ծառայէ Անգարայի եւ Պաքուի շահերուն։ Ան կը զօրացնէ փանթուրքական առանցքը, կը տկարացնէ Հայաստանը եւ ուղղակի կը սպառնայ անոր ազգային անվտանգութեան։ Զանգեզուրի միջանցքը չէ կամուրջ մը դէպի խաղաղութիւն եւ կայունութիւն, այլ ռազմավարական ճեղք մը՝ բացուած ազգի սրտին մէջ»։

Նմանատիպ նյութեր

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Վեհափառն ընդունել է Քրիստոնյա գործարարների միության անդամներին․ Մայր Աթոռ

Օգոստոսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց «Քրիստոնյա գործարարների միության» անդամներին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Հանդիպման սկզբում երախտագիտության...

Նա ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Սրբազանը՝  գնդապետի մասին

Նա ապօրինաբար դատվում է իր ազատագրածը պաշտպանելու համար. Սրբազանը՝ գնդապետի մասին

«Այսօր 18 արդարներից գնդապետ Միհրան Մախսուդյանի ծննդյան տարեդարձն է, ով Հայրենիքի պաշտպանության ճանապարհ անցած լինելով, ապօրինաբար դատվում է իր ազատագրածն ու պաշտպանածը պաշտպանելու համար: Ասեմ նաև, որ մեր ամբողջ պայքարի ընթացքին դատական գործընթացներով է անցել նաև իր...

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Քանի՞ սպա-հոգեբան կա Հայաստանի զինված ուժերում. Վահագն Սարոյան

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակի բարոյահոգեբանական վիճակը կլուծվի՞ արդյոք «սպա-հոգեբանների» ինստիտուտի համալրմամբ: Երեկ ՊՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Բարելավվելու են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմներն ու սպա-հոգեբանի...

Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք»

Արենիի համայնքապետարանը 134 մլն դրամի պայմանագրեր է կնքել փոխհամայնքապետի հոր հետ. «Հետք»

Արենի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Մհեր Ասատրյանի հոր նորաստեղծ ընկերությունը հիմնադրումից ամիսներ անց դարձել է համայնքապետարանի խոշոր գնումների հաղթողը։ 2025-ի դեկտեմբերին հիմնադրված «Էմ էյ շին» ՍՊԸ-ն Արենիի...

Օտարերկրյա տերությունները կորցնում են ազդեցությունը Մերձավոր Արևելքի նոր կարգի վրա․ Ղալիբաֆ

Օտարերկրյա տերությունները կորցնում են ազդեցությունը Մերձավոր Արևելքի նոր կարգի վրա․ Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ օտարերկրյա տերությունները աստիճանաբար կորցնում են ազդեցությունը Մերձավոր Արևելքի երկրների միջև հարաբերությունների վրա, և ձևավորվող տարածաշրջանային կարգում նրանց այլևս տեղ չի լինի, հաղորդում է Tasnim-ը։...