Սկանդալային մուտքի արգելք. Ռոբերտ Ամստերդամին Հայաստան չեն թողնի

9 Օգոստոսի, 2025

Կառավարության մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանությունները որոշում են կայացրել երկիր չթողնել աշխարհահռչակ իրավաբան, մարդու իրավուքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամին։ Մեր տեղեկություններով, նա Հայաստան պետք է ժամանի երկուշաբթի՝ օգոստոսի 11-ին։ Այս մասին գրում է Past.am-ը:

Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 8-ին, մամուլը գրեց, որ քաղաքական հարցերով առաջին կարգի միջազգային իրավաբանի այցը հրատապ է և կապված է մի քանի աղմկահարույց գործի հետ՝ արքեպիսկոպոսների գործը, ճնշումները Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքը։ Ամստերդամի այցը կոչված է որոշակի մոնիտորինգային գործառույթ իրականացնել մարդու իրավունքների և ժողովրդավարության իրական վիճակի վերաբերյալ։

Նշենք, որ փաստաբան Ամստերդամը հայտնի է տարբեր երկրներում մի շարք քաղաքական-հասարակական դեմքերի, ակտիվիստների պաշտպանության գործերով։

Թե որն է լինելու նրան Հայաստան չթողնելու հիմնավորումը, մեր աղբյուրները չեն հայտնում։ Սակայն մուտքի արգելքը կլինի շատ սկանդալային, քանի որ փաստաբանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մտերիմ շրջապատից է, իսկ Փաշինյանը երեկ՝ ուրբաթ գիշերը, Վաշինգտոնում բանակցություն էր վարում Թրամփի հետ։

Նմանատիպ նյութեր

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք ժառանգեն մեր քաջությունը. Բագրատ սրբազան

«Լավատեսությունն ասում է՝ լավ կլինի, իսկ Հույսն աղաղակում է, որ Աստված Իր գործը դեռ չի ավարտել. Նոյեմբեր 9-10. Ամոթի ու խայտառակության օր...»,-գրում է Բագրատ սրբազանը, հավելելով. Ես չեմ ցանկանում, որ մեր երեխաները ժառանգեն մեր վախերը, այլ ցանկանում եմ, որ նրանք...

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի. փաստաբան

Պետական գաղտնիքի փոխանցման ապացույց գոյություն չունի, այս մասին լրագրողներին ասել է փաստաբան Տաթև Սողոյանը՝ խոսելով Արեգնազ Մանուկյանի և Անդրանիկ Թևանյանի գործի մասին։ «Այսօրվա դատական նիստում հետազոտել ենք գործով առաջին ապացույցը` ըստ դատախազների։ Դա այն նիստի...

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց

Նոյեմբերի 8-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել են բազմաթիվ ահազանգեր հանրապետության տարբեր մարզերի ավտոճանապարհներին արգելափակված տրանսպորտային միջոցների վերաբերյալ։ Ձյան, մերկասառույցի, ինչպես նաև ցեխակույտի և դժվարանցանելի ճանապարհների հետևանքով...

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար

Մ-2 ճանապարհի՝ Լծեն-Տաթև-Քաշունի հատվածը փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։ Մարդատար մեքենաների համար ճանապարհը բաց է, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։ Ճանապարհին կատարվում են ձմեռային սպասարկման...

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի նոր էներգետիկ ճարտարապետության ձևավորումը. Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահե Դավթյանը գրել է․ «Նոյեմբերի 6-7-ը եվրոպական մի շարք երկրներում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել տվյալների մշակման խոշոր կենտրոնների (ՏՄԿ) կառուցման դեմ։ Ցուցարարները պահանջում են սահմանափակել հաշվողական ենթակառուցվածքների...