Հայաստանի ռեժիմի քաղաքականությունն իմաստ չունի քննարկել. Ստեփան Դանիելյան

8 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ուկրաինացիները ոգևորվել էին Արցախում մեր պարտությամբ։ Շնորհավորում էին Ադրբեջանին, հույս ունենալով, որ դա նախադեպ կդառնա իրենց համար ու իրենք ևս կվերականգնեն իրենց տարածքային ամբողջականությունը։

Ամենայն հավանականությամբ պատահականություն չէր, որ Ռուսաստան-ԱՄՆ նախագահների հանդիպումը տեղի է ունենալու Վաշինգտոնում Հայաստան-Ադրբեջան փաստաթղթի ստորագրմանն ընդառաջ։

Ուկրաինացիները չէին հասկանում, որ իրականում  Արցախի անկումն էր նախադեպ Ուկրաինայի մասնատման համար։

Պատերազմի ժամանակ Վրաստանը փակել էր իր օդը Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական օգնության համար, իսկ Իսրաելից ու Թուրքիայից եկող ռազմական օգնության համար իրենց օդն ու ցամաքը բաց էր։ Վրացիներն էլ էին կարծում, որ Հայաստանի պարտությունն իրենց համար հնարավորությունների դուռ է բացում։ Արդյունքում ոչ միայն Աբխազիան ու Հարավային Օսիան չվերադարձրեցին, այլ կարող են կորցնել տարանցիկ երկիր լինելու իրենց, ռագիոնալ առումով, թելադրող դերը, աշխարհաքաղաքական ու տնտեսական հնարավորությունների հետ միասին։

Պատերազմի ժամանակ Իրանը երկու շաբաթով փակել էր Հայաստանի հետ սահմանը, Ռուսաստանից Հայաստան եկող ռազմական բեռների համար, իսկ պատերազմից հետո շնորհավորեց Ադրբեջանին։ Իսկ Իրանի այսօրվա նախագահն ու իր որդին հրապարակային կերպով Սյունիք ճանապարհի բացման քարոզն են անում։ Սա է Իրանի “խորաթափանց” քաղաքականության ողջ խորությունը։

Հայաստանի ռեժիմի կողմից վարած քաղաքականությունն իմաստ չունի քննարկել, նրանք ուղղորդված կերպով հենց այս արդյունքներն էին հետապնդում։ Դա է իրենց իշխանության գինը»։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...