Ռուբեն Հակոբյանին մեղադրում են առանց տուժողների. նա հրաժարվել է ցուցմունք տալ. Փաստինֆո

7 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը հրաժարվել է ցուցմունք տալուց։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Ռուբեն Հակոբյանի պաշտպան Գրիգոր Մղդեսյանը։

Պաշտպանը նշել է, որ կալանավորման որոշման դեմ բողոք է ներկայացվել, որը  մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Ալավերդյանին։ Բողոքը քննվում է գրավոր ընթացակարգով, որոշումը կհրապարակվի օգոստոսի 15-ին։ Վերաքննիչ բողոքի շրջանակներում  վիճարկել է թե՛ հիմնավոր կասկածի, թե՛ կալանքի հիմքերի առկայությունը։ Պաշտպանը նկատում է՝ հիմնավոր կասկածն ի սպառ բացակայում է՝ հաշվի առնելով, որ տեսագրության ուսումնասիրությունը վկայում է այն մասին, որ Ռուբեն Հակոբյանը իշխանության զավթման կոչ չի արել։  Ռուբեն Հակոբյանի հայտարարությունը եղել է պատմաքաղաքական վերլուծություն, որն ապագայում ուղղված որևէ բռնի ուժի գործողությունների միտում չի ունեցել։ Ինչ վերաբերում է կալանավորման հիմքերին, ապա մեղադրանքի հիմքում վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվող միակ ապացույցը Ռուբեն Հակոբյանի հարցազրույցի տեսանյութն է, հետևաբար, առհասարակ որևէ խոսք լինել չի կարող՝ խոչընդոտման հավանականության մասին։

«Հաղորդաշարը բացառապես կրել է քաղաքական-վերլուծական բնույթ, դա ավելի շատ բանավեճի, գիտական նյութ է, քան՝ իշխանությունների զավթման կոչ։ Եթե ևս նայեք տեսանյութը, ապա այնտեղ վարչապետին գահընկեց անելու, մարդկանց հավաքագրելու, ինչ-որ կերպ շենք կամ այլ բան զավթելու մասին խոսք չկա, անգամ՝ կոնտեքստից նման բան չի ենթադրվում»,- ասաց Մղդեսյանը։

Դիտարկմանը, որ ի վերջո,  իշխանության ներկայացուցիչներն ընդհուպ ԱԺ ամբիոնից են բռնության կոչեր անում՝ ձեռքեր, լեզուներ կտրելու և այլն, սակայն իրավապահները դա դիտարկում են որպես քաղաքական հայտարարություն, փոխարենը՝ Ռուբեն Հակոբյանի նկատմամբ հետապնդում են իրականացնում՝ քաղաքական վերլուծության համար,  արդյոք երկակի ստանդարտներ չկան՝ փաստաբանը նշեց, որ մյուս դեպքը խորապես չի ուսումնասիրել՝ զուգահեռ անցկացնելու համար, բայց Ռուբեն Հակոբյանի դեպքում փաստ է՝ մեղադրում են մի բանում, ինչը չի արել։

Հարցին՝ ինչ խնդիր էին լուծում՝ նման հետապնդում իրականացնելով ՝ փաստաբանը պատասխանեց՝ նշելով, որ ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին նախաքննության ավարտ կհայտարարվի, քանի որ ապացույցների բազա չկա, Ռուբեն Հակոբյանն այդ առումով դատողությունները հրապարակավ կհայտարարի։ Փաստաբանը զերծ մնաց քաղաքական մեկնաբանություններից։ Քրեական գործով տուժող ճանաչված անձ ևս չկա։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...