Ղազախստանի քաղաքացուն ունիվերսալ մեղադրանք են առաջադրել և կիրառել բացակայելու արգելք խափանման միջոցը․ Ռոման Երիցյան

6 Օգոստոսի, 2025

Փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Ազգությամբ ռուս, Թբիլիսիում մշտապես բնակվող ու աշխատող, Ղազախստանի քաղաքացի Դիանա Սըլկինան ժամանում է Հայաստան՝ Զեմֆիրայի և Ջենիֆեր Լոպեսի համերգներին մասնակցելու նպատակով։ Սրճարանում տեղի ունեցած լեզվակռվի պատճառով վերջինիս նկատմամբ հարուցում են քրեական հետապնդում, առաջադրում ունիվերսալ մեղադրանք՝ խուլիգանություն անվանումով և կիրառում բացակայելու արգելք խափանման միջոցը։

Գործով ներգրավելուց հետո քննիչին ներկայացնում եմ միջնորդություն՝ խափանման միջոցը վերացնելու կամ այն փոփոխելու պահանջի մասին։

Միջնորդության հիմքում դնում եմ այն, որ վարույթով Դիանա Սըլկինայի կողմից արդեն իսկ տրվել է հանգամանալից ու մանրամասն ցուցմունք, գործով ունի երկու պաշտպան, հանդիսանում է այլ երկրի քաղաքացի, հարևան երկրում՝ Վրաստանում, ունի մշտական աշխատանք, մինչև օգոստոսի 10-ը գտնվում է աշխատանքային արձակուրդում, Հայաստանի Հանրապետությունում բնակության վայր չունի, Հայաստանում զրկված է սոցիալական միջավայրից, չունի որևէ ծանոթ կամ բարեկամ, Հայաստան է ժամանել ընդամենը իր արձակուրդը վայելելու նպատակով, հանդիսանում է իգական սեռի ներկայացուցիչ, մեղսագրված է ոչ մեծ ծանրության հանցանք, թե´ ՀՀ-ում, թե´ իր հայրենիքում և թե´ ցանկացած այլ վայրում նախկինում դատված կամ արատավորված երբևէ չի եղել, օրենքի ուժով դատարանում նման գործի քննությունը կարող է իրականացվել մեղադրյալի բացակայության պայմաններում և այլն։

Հավելել եմ, որ Հայաստանում Դիանա Սըլկինան կարճ ժամանակահատվածով բնակության վայր գտնել չի կարողանում, քանի որ բնակարանի սեփականատերերը վարձակալությամբ բնակարան հանձնելու համար իրեն առաջարկում են առնվազն վեցամսյա ժամկետով պայմանագիր, ընդ որում՝ մեկ ամսվա համար դեպոզիտ և մեկ ամսվա համար կանխավճար վճարելու պայմանով, ինչը, բնականաբար, վերջինիս համար նախընտրելի չէ, բացի այդ, այդպիսի հնարավորություն վերջինս չունի։

Զատ նրանից, որ միջնորդությամբ բարձրացվել է հրատապ լուծման ենթակա հարց, բանավոր և գրավոր եղանակներով քննիչը բազմիցս իրազեկվել է այն մասին, որ մեղադրյալը չունի բնակության վայր Հայաստանի Հանրապետությունում, չունի միջոցներ բնակվելու համար, չունի սոցիալական շրջապատ և գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, կանգնած է իր մշտական աշխատանքը կորցնելու ռիսկի առջև և այլն, այնուամենայնիվ քննիչն ու դատախազը խնդիրը լուծել փաստացի չեն կամենում և անգամ մերժում չեն տրամադրում՝ բողոքարկման իրավունքն իրացնելու նպատակով։ Միակ, այն էլ բանավոր պատասխանն այն է, որ Դիանան պետք է մեղքն ընդունի, և փորձեն գործուն զղջալու հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել։

Սա էլ այն դեպքում, երբ նման միջնորդությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի ուժով պետք է քննվի ու լուծվի անհապաղ կամ ոչ ուշ քան յոթնօրյա ժամկետում, մինչդեռ միջնորդությունը ներկայացնելու պահից անցել է ավելի քան 2 շաբաթ։

Հիմա հրապարակելու իմաստը․ ստեղծված իրավիճակով, Ղազախստանի դեսպանատան ու հյուպատոսարանի անհանգստությունից բացի, որևէ այլ արձագանք մինչ այս պահ չենք ստացել։ Գլխավոր դատախազն իրեն ուղարկած դիմումը վերահասցեագրում է գործով դատախազին (նույն անձին, որի դեմ ներկայացվում է բողոք), մարդու իրավունքների պաշտպանը հրատապ միջամտության անհրաժեշտություն չի տեսնում, իրեն ուղղված գրավոր դիմումն առ այս պահ անպատասխան է, մնացածների մասին էլ անգամ չեմ խոսում»։

Նմանատիպ նյութեր

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

62.2 մլն դրամ՝ ՀՀ վարչապետի աշխատակազմին․ պարգևավճարների ու գործուղումների համար․ որոշում

ՀՀ պետական բյուջեից վարչապետի աշխատակազմին լրացուցիչ 62 մլն 184 հազար 700 դրամ կհատկացվի, որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։ Գումարի մեծ մասը՝ 40 մլն 544 հազար դրամը, նախատեսվում է ուղղել արտասահմանյան գործուղումներին, իսկ 21 մլն 640 հազար 700 դրամը՝...

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Վեհափառի և մյուս հոգևորականների արդարացման համար․ Արթուր Ղամբարյան

Ստեղծվել են իրավական հիմքեր Կաթողիկոսի և մյուս հոգևորականների արդարացման կամ նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու համար։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր  Արթուր Ղամբարյանը։ Նա, մասնավորապես, նշել է....

Կապրենք՝ կտեսնենք․ Նիկոլ Փաշինյանը՝ ԵԱՏՄ զեկույցի մասին 

  «Այդ տվյալների և կանխատեսումների վերաբերյալ կապրենք՝ կտեսնենք։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ և նոր էլ կառավարության նիստում ասացի, մեր հիմնական կենտրոնացումը Հայաստանի շարունակական զարգացումն է և մեր անկախության, ինքնիշխանության...

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով

Երևանում 22-ի ցերեկը, 25-ի երեկոյան սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Հոկտեմբերի 23-24-ին, 25-ի գիշերը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ 22-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 23-ի գիշերը, 25-ին...

Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել․ Փաշինյան 

  «Ես ասել եմ՝ խաղաղության համաձայնագիրը մինչև 2031-ն է ստորագրվելու, ոչ թե 2031-ին»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեր խնդիրն է օր առաջ խաղաղության համաձայնագիրը ստորագրել։ Ամենևին մինչև...