Հայկական քաղաքական դաշտում արևմտամետ գործիչների համար իսկական տոն է. Հրանտ Բագրատյան

5 Օգոստոսի, 2025

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գրառումը.

«Երկրի վերջը (շարոնակություն)

Թվում էր թե գոնե այդքանից հետո Սյունիքով միջանցքի մասին խոսակցություններն ու հայտարարաությունները պետք է դադարեն։ Բայց Ալիևը, իսկ ապա նրան ձայնակցող Թուրքիան սկսեցին պարբերարաբար հայտարարություններ անել առ այն, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագիր կստորագրվի միայն այն դեպքում, եթե Հայաստանը մի քանի պայմաններ կատարի։ Դրանցից ամենակարևորը Սյունիքով միջանցքն է արևելյան Ադրբեջանի և Նախիջևանի միջև։ Այստեղ արդեն, վատ բան կանխազգալով, Իրանը սկսեց հակամիջանցքային հայտարարություններ անել։

Հայ-ադրբեջանական շուտափույթ խաղաղության պայմանագիր ստորագրելուն լծվեցին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն։ Հանկարծ սրանք «նկատեցին», որ պայմանագրի ստորագրմանը խանգարում է Ադրբեջանի համար միջանցքի բացակայությունը։ Ամեն ինչ սկսվեց National Interest-ում ոչ անհայտ Բլանկի հոդվածով։ Սա ասաց, որ այդ միջանցքը պետք է Արևմուտքին, ու ոչ Բաքվին կամ Անկարային։ Այդ միջանցքի շնորհիվ, հայերի հաշվին, Արևմուտքը (ՆԱՏՕ, ԱՄՆ, ԵՄ) հնարավորություն է ստանում կապել Թուրքիային Ադրբեջանի ու Կենտրոնական Ասիայի թյուրքական պետությունների հետ։ Եվ այս միավորումը պետք է ուղղել Հյուսիսում ՌԴ-ի, հարավում՝ Իրանի և Արևելքում Չինաստանի դեմ։ Մի երկու անգամ նույնիսկ հայտարարեցին, որ այդ միջանցքը պետք է Չինաստանի «Մետաքսի ճանապարհ» ծրագիրն իրականացնելու համար։

Կարծես թե Արևմուտքն ու Թուրքիան գժվում էին Չինաստանի տնտեսական աճին նոր թափ հաղորդելու համար։ Վերջինս խոհեմաբար լռում էր։ Իրենց հայտնի սցենար էր. ճիշտ այնպես, ինչպես Ուկրաինայի ձեռքերով պատերազմում են Ռուսաստանի դեմ։ Բլանկին հաջորդեցին ԵՄ հայտարարությունները խաղաղության միջանցքի մասին։

ԱՄՆ պետքարտուղար Է.Բլինկենի տեղակալ Օ՛Բրայանն ուղղակիորեն հայտարարեց. «ԱՄՆ-ն երազում է այդ միջանցքի մասին»։

Եվ այսպես, ՌԴ համար «անխափան» հայկական կողմից «անընդունելի» ճանապարհն աստիճանաբար դարձավ թուրանա-նատոյական միջանցք։ Հայկական քաղաքական դաշտում արևմտամետ (նրանք դա չեն թաքցնում) գործիչների համար (Ն.Փաշինյան, Ա.Միրզոյան, Ա.Սիմոնյան, Վ.Ալեքսանյան, Մ. Սաֆարյան, Վ.Խաչատուրյան, Հ. Խուրշուդյան, Ա.Զ.Սարգսյան, Տ.Խզմալյան, Ա.Բաբաջանյան և այլն) իսկական տոն է։ Վերջապես հնարավորություն է ստեղծվել «պատժել» Ռուսաստանին, Իրանին, ՀՀ տարածքները զիջելու հաշվին բարեկամանալ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Իհարկե, այդ ամենը ներկայացվում է իբրև պատմական, «իրական» Հայաստանի կայացման հաղթանակ։

Երբեմն սրանցից ոմանց մոտ խիղճն արթնանում է։ Օրինակ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թ. Բալոքի 100 տարով Հայաստանի տարածքով անցնող ճանապարը վարձակալելու մասին Նախագահ Դ.Տրամպի հայտարարաությունից հետո, Տ.Խզմալյանի մոտ հայրենասիրությունն «արթնացավ»։ Նա ենթադրեց, թե ԱՄՆ Նախագահի սեղանին սխալ թղթեր են դրել։ Բայց շուտով ամեն ինչ մոռացվեց, և իշխանամետ արևմտականները շարունակեցին «կայացնել» «իրական» Հայաստանի տեսլականը։ Որոշ սթափ մտածող քաղաքական գործիչների դիտողություններն առ այն, որ տղաներ խաղում եք ՀՀ ինքնիշխանության հետ, երկիր եք հանձնում, Սահմանադրություն եք արհամարհում, որակվեցին իբրև ռուսամետություն։ Այո, Հայաստանում հիմա այդպես է. եթե դեմ ես թուրանական միջանցքին, ուրեմն ռուսամետ ես։ Եթե դեմ ես հայ-իրանական անխոչընդոտ ճանապարհին, ուրեմն չես հասկացել «իրական» Հայաստանի պատկերը»:

Նմանատիպ նյութեր

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

Սատանի մայլեն քյանդրբազություն մի՛ արեք. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ հանրային կապերի պատասխանատու Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վա՜յ, էս ինչ հետաքրքիր է ստացվում։ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը փաստացի հանդես է եկել Նիկոլ Փաշինյանի՝ եվրոպական ինտեգրման կուրսի դեմ։...

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթ. «Սպուտնիկ Արմենիա»

Երկաթուղու շահագործման հետ կապված հարցերին առնչվող հայ-ռուսական աշխատանքային խմբի առաջին նիստը կկայանա հաջորդ շաբաթվա սկզբին։ Sputnik Արմենիայի տվյալներով՝ այդ նպատակով Երևան կժամանի ռուսական պատվիրակություն։ Դրա կազմում կլինեն «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ–ի...

ՔԿՀ-ում մարդ է մահանում՝ կապ չունենք. զինվոր է մահանում՝ կապ չունեք. բա ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

ՔԿՀ-ում մարդ է մահանում՝ կապ չունենք. զինվոր է մահանում՝ կապ չունեք. բա ինչի՞ հետ կապ ունեք. Քրիստինե Վարդանյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Քրեակատարողական հիմնարկում մարդ է մահանում՝ մենք կապ չունենք, Բանակում ոչ մարտական զոհերի թիվն աճում է՝ մենք կապ չունենք, Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով մահերի թիվն աճում է՝ մենք կապ...

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

Հայաստանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից. Մատվիենկո

Երևանը շատ բան կկորցնի, եթե որոշի դուրս գալ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից: «ТАСС»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։ «Հայաստանի իրավունքն է՝ պահպանել իր անդամակցությունը...

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն. IODA

Հայաստանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ Ստեփանավանի քաղաքապետի թեկնածու, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արսեն Գևորգյանի՝ նոյեմբերի 10-ին անազատության մեջ արձանագրված հանկարծամահության դեպքը քննող Քննչական կոմիտեն գործի անկախ և զերծ մնա...