Կարապետյանի նոր հաղթանակը Եվրոպական ատյանում

4 Օգոստոսի, 2025

Ստոկհոլմի արբիտրաժը հաստատել է ՀԷՑ-ի բռնագրավումն արգելող որոշման պարտադիր լինելը: Այս մասին հայտնում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը:

«2025 թվականի հուլիսի 22-ին Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի կողմից նշանակված հրատապ արբիտրաժը պարտավորեցրել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը ձեռնպահ մնալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ վերջերս ընդունված «Էներգետիկայի մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքներով սահմանված դրույթների կատարումից, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բռնագրավմանն ուղղված հետագա այլ քայլերից։
Արբիտրաժի կողմից որոշման հրապարակումից հետո Հայաստանի Հանրապետության պետական մարմինները հանդես եկան մի շարք հայտարարություններով՝ նշելով, որ հրատապ արբիտրաժի որոշումները կարող են չկատարվել ՀՀ կառավարության կողմից, և ՀՀ տարածքում կատարման համար դրանք նախ և առաջ պետք է ճանաչվեն ՀՀ դատարանների կողմից։ Բացի այդ, Հայաաստանի Հանրապետությունը շարունակեց ՀԷՑ-ի բռնագրավման ուղղությամբ իր քայլերի կատարումը։ Մասնավորապես, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչը աշխատանքից ազատեց և շարունակում է աշխատանքից ազատել ընկերության առանցքային աշխատակիցներին և մասնաճյուղերի տնօրեններին՝ խախտելով հրատապ արբիտրի որոշումը։
Այդ կապակցությամբ 2025 թվականի հուլիսի 29-ին Սամվել Կարապետյանն ու ընտանիքը կրկին դիմել են հրատապ արբիտրաժին՝ խնդրելով լրացում կատարել հուլիսի 22-ին ընդունված որոշման մեջ և լրացուցիչ պարզաբանում ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առ այն, որ վերջինս պարտավոր է կատարել արբիտրաժի որոշումը և վերականգնել ներդրողների առաջին դիմումի ամսաթվի դրությամբ գոյություն ունեցող ստատուս քվոն, ինչպես նաև պարտավորեցնել հաշվետվություն ներկայացնել որոշման կատարմանն ուղղված քայլերի մասին։
2025 թվականի օգոստոսի 4-ին հրատապ արբիտրաժը որոշում է կայացրել քննության չառնել ավելի վաղ իր կողմից ընդունված որոշման լրացման անհրաժեշտությունը՝ ևս մեկ անգամ փաստելով, որ իր կողմից հուլիսի 22-ին ընդունված որոշումը Հայաստանի Հանրապետության կառավարության համար արդեն իսկ ենթակա է պարտադիր և անհապաղ կատարման»,- ասված է հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը, եթե ԱՄՆ-ն ընդունի հանրապետության պայմանները. ԻՀՊԿ ներկայացուցիչ

Իրանի իշխանությունները Հորմուզի նեղուցը նավագնացության համար կբացեն միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն ընդունի Թեհրանի պայմանները և դադարի միջամտել տարածաշրջանի ներքին գործերին։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ներկայացուցիչ Հոսեյն...

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ

TRIPP-ը պետք է Ադրբեջանին ապահովի Նախիջևան անխոչընդոտ մուտքով. ԱՄՆ

Անցած մեկ տարվա ընթացքում գրանցվել է զգալի առաջընթաց Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղու (TRIPP) իրականացման գործում, հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Կառլոնը։ «Անցած տարվա ընթացքում մենք տեսել ենք զգալի առաջընթաց TRIPP-ի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Օգոստոսի 9-ի և 13-ի երեկոյան ժամերին, 10-12-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 9-11-ին առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օգոստոսի 8-13-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում,...

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ում փորձում են վերջ տալ Իրանի հետ պատերազմին. CNN

ԱՄՆ-ի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավարը փորձում է վերջ տալ Իրանի հետ պատերազմին: Գեներալ Դեն Քեյնը մի շարք գաղտնի հանդիպումներ է անցկացրել վարչակազմի առանցքային անդամների հետ՝ դիրքորոշումները համաձայնեցնելու և Թրամփին հետագա էսկալացիայի ռիսկերը հայտնելու համար:...

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Այս գործարքը ծնելու է ավելի մեծ ու դաժան հակամարտություն. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ադրբեջանական հնարված «արևմտյան ադրբեջան» խոսույթը թե՛ գիտական, թե՛ բարոյական և թե՛ քաղաքական առումով անհամեմատելի (ոչ անալոգային) է «Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի» իրավունքի հետ։ Բազմիցս ասել ենք, որ եթե...