«Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում. ParsToday

4 Օգոստոսի, 2025

Իրանական ParsToday-ը վերահրապարակել է հոդված «Ջավան» օրաթերթ-ի՝ «Մեկնաբանություն. «Զանգեզուրի կեղծ միջանցք» նախագծին ցուցաբերվող աջակցության կուլիսներում» վերնագրով հոդվածը, որը ներկայացնում ենք ստորև.

«Այս միջանցքնը ստեղծելով՝ Ադրբեջանը փորձում է իր արևմտյան մասը կապել Նախիջևանի հետ և միանալով Թուրքիային, կրճատել Արևելքից Արևմուտք համաշխարհային տրանսպորտային ճանապարհը և ընդլայնել իր էներգետիկ արտահանման նախագծերը՝ եվրոպական շուկային միանալու համար։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերջերս տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք կիրականացնենք Զանգեզուրի միջանցքը, անկախ նրանից՝ Հայաստանը դա ուզում է, թե ոչ… Զանգեզուրի միջանցքը կիրականացվի մինչև հաջորդ տարվա գարունը, ով ուզում է դեմ լինի դրան, կարևոր չէ…»:

Թուրքիա

Անկարան միշտ ձգտել է առանցքային դեր ունենալ Հարավային Կովկասում, որը Օսմանյան ժամանակներից ի վեր պահանջված է եղել նրա կառավարիչների կողմից և ներառում է Իրանի ու Ռուսաստանի հետ լայնածավալ ռազմական բախումներ։ Իսկ այսօր ստեղծված առիթը պատեհ համարելով Անկարան մտադիր է խաղալ Կասպից ծովի էներգետիկ կենտրոնի և Եվրոպա ապրանքներ բաշխելու հիմնական տերմինալի դեր և տնտեսական ուժը ծառայեցնել քաղաքական նպատակներին՝ ՆԱՏՕ-ում իր գործընկերների վրա ազդելու համար։
Օսմանյան կայսրությունը վերակենդանացնելու և Մեծ Թուրան ձևավորելու երազանքը այս անցուղու ստեղծմանն աջակցելու` Թուրիքայի այլ շարժիչ գործոններ են։

ՆԱՏՕ՝ ԱՄՆ-ի առանցքայնությամբ

Գտնվելով Հյուսիս-Հարավ միջանցքի (Ռուսաստան-Իրան) կենտրոնում, միաժամանակ վերահսկելով երկու կողմերի համագործակցությունը, ՆԱՏՕ-ն փորձում է ունենալ այս հարաբերությունները սահմանափակելու կամ դանդաղեցնելու հնարավորություն և իր ցանկությունների հիման վրա, կարողանա անհրաժեշտ ճնշում գործադրել տարածաշրջանում այս երկու տերությունների վրա։
ՆԱՏՕ-ն նաև փորձում է կառավարել մուսուլմանական երկրների, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան, Հարավային Կովկասում հզորանալու հնարավորությունը և կանխել նրանց կողմից իրենց հզորության բաղադրիչների կորուստը տարածաշրջանի ապագայում, հատկապես Հայաստանի և Վրաստանի հարցում։
Ռուսաստանի և Իրանի տնտեսությունների վրա ճնշում գործադրելը՝ ՆԱՏՕ-ի ուժի կամքը այս երկու պետություններին պարտադրելու համար, Զանգեզուրի անցակետի ստեղծմանը միջամտելու այս հետաքրքրության մեկ այլ շարժիչ ուժ է։

Իսրայել

Այս ռեժիմը փորձում է շարունակել Արևմտյան Ասիայում իր գոյատևման ծրագրերը, որը սահմանվում է ռազմական ուժի և տարածաշրջանային համագործակցության զարգացմամբ, միաժամանակ վերահսկողություն ունենալով իր շահերն ապահովող աշխարհագրության վրա։ Իսրայելը փորձում է նաև պահպանել հետախուզական և ռազմական գերիշխանությունն Իրանի Իսլամական Հանրապետության նկատմամբ և կանխել նրա տեղաշարժն ու իշխանությունը Կովկասում և Կենտրոնական Ասիայում։
Կենտրոնական Ասիայի երկրների հետ տարբեր տնտեսական համաձայնագրերի ստորագրումը և հետախուզության ու ռազմական կապի ոլորտում համագործակցության ընդլայնման փորձերն այս ջանքերի մի մասն են կազմում։

Թուրքիան ժամանակ առ ժամանակ քաղաքական խնդիրներ է ստեղծում այս ռեժիմի համար, բայց այս կառավարության տնտեսական կարիքները Իսրայելին և ՆԱՏՕ-ի առաքելությունների շրջանակներում գործելու անհրաժեշտությունը թույլ չեն տալիս նրան լուրջ խնդիրներ ստեղծել Իսրայելի համար։

Ինչ վերաբերում է Հայաստանին

Երևանի կառավարության կողմից Զանգեզուրի միջանցք նախագծին աջակցությունից հետո բոլոր կողմերից քաղաքական ճնշում է գործադրվում կառավարության վրա։ Վարչապետ Փաշինյանի գործողությունները դուր չեն գալիս հայկական ազգայնական կուսակցություններին, և քաղաքական ընդդիմությունը կառավարությանը մեղադրում է դավաճանության մեջ։
Խաղաղության խաչմերուկ ծրագիրը ներկայացնելով՝ Հայաստանի կառավարությունը շահագրգռված է Զանգեզուրի միջանցքը տնտեսապես շահագործելով, սակայն այս հարցում, թշնամաբար տրամադրված լինելով ռուսների նկատմամբ, փորձում է ապահովագրվել ՆԱՏՕ-ի անվտանգության հովանոցի ներքո։ Սակայն հարավային հարևան Իրանը, իր մտահոգություններից ելնելով, նույնպես դեմ է Հայաստանի իշխանությունների անզգույշ վարքագծին Արևմուտքի հետ շփվելիս»:

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...