Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք. Տեր Սամվել վարդապետը՝ Ռուբեն Ռուբինյանին

2 Օգոստոսի, 2025

Տեր Սամվել վարդապետ Մխիթարյանն ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին.

«Կեղծ թեզերի և մեղադրանքների փոխարեն լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք

Կարդացի «հոգևոր կատարելության» հասած Ռ․ Ռուբինյանի՝ ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակի գրառումը՝ որպես անվայելուչ պահվածքի և կեղծիքով թիրախավորված վիրավորանքի վկայություն Ամենայն Հայոց Հայրապետի հասցեին։

Այս առիթով՝ ի գիտություն Ռ․Ռ․-ի․

Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ իբրև ազգընտիր Հայրապետ, մշտապես աղոթում և մտահոգվում է թե՛ Հայաստանում և թե՛ սփյուռքում ապրող իր զավակների համար, ինչի պատճառով էլ արդարացի պահանջ է առաջ քաշում հայրենիքում բանտարկված և թշնամի երկրում գերության մեջ պահվող հոգևորական և աշխարհիկ իր զավակների շուտափույթ ազատ արձակման համար։

Շատ օրեր չեն անցել այն իրադարձություններից, երբ, օրինակ, ձեր իսկ որակավորմամբ, Հրայր սարկավագը «ահաբեկիչ» էր․ եթե այդպես էր, ինչպես ազատ արձակվեց։ Ձեր անօրինություններն ու հոխորտանքներն ամեն քայլափոխի բախվում են արդարության և ընդամենն իր «փշրանքները» պահպանած արդարադատության պատին ու վերադառնում դեպի ձեզ, որ բոլոր արդարացի մեղադրանքների իրական հասցեատերն եք։

Այս հոխորտանքի, կեղծ թեզերի ու մեղադրանքների փոխարեն շատ լավ կլիներ ձեզ բաժին ընկած ծառայությամբ զբաղվեիք և գոնե հետևեիք Ձեր և այլոց՝ Ազգային ժողովում ձևավորած մթնոլորտին ու խոսույթին, որտեղ մեկը վիզ կտրելու սպառնալիք է հնչեցնում, մեկը՝ սրան կամ նրան վերացնելու, և այդպես շարունակ, էլ չասեմ այն հայհոյախառն բառապաշարի մասին, որն արդեն սովորական ու ասես օրակարգային է դարձել։ Խորհորդ կտամ Ազգային ժողովի նիստերի՝ ուղիղ եթեր հեռարձակվելուց առաջ նախապես զգուշացնեք, որ երեխաներին, աղջիկներին և կանանց խստիվ արգելվում է հեռուստացույցի առջև լինել։

Արդարացի հայտարարություններին այդչափ ուշադիր հետևելու և անմիջապես հակադարձելու ձեր մեծ ցանկության փոխարեն՝ հակադարձեք սպառնալիքներին, վիրավորանքներին և կեղծիքին, որը թշնամի երկրի ղեկավարն ուղղում է մեր ողջ ազգին՝ ի դեմս ձեզ․ այ սա կլիներ ձեր՝ իբրև պետական գործչի, ամենամեծ ու հիմնավորված դիմադրությունը։

Եկեղեցականներին ուղղված ձեր «հորդորները», վստահ եմ, անհասցե կմնան, քանի որ այս պարագայում հորդորի և ճշմարիտ ճանապարհի կարիք ունեք դո՛ւք։ Ճիշտ կլինի, որ ինչպես յուրաքանչյուր քրիստոնյա անձ ապաշխարության ճանապարհն ունի իբրև կյանքի առաջնային ուղենիշ, Դուք էլ, թեպետ ուշացումով, այդ նույն ճանապարհն ընտրեք, քանի որ հենց այդ ճանապարհի լրումին է, որ կհանդիպենք մեր Տեր Հիսուս Քրիստոսին։

Մնացեք խաղաղությամբ այսօր և միշտ և հավիտյանս»։

Նմանատիպ նյութեր

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

COP-երից լավ միջոցառում՝ զանգվածային աչքակապության համար, դժվար էլ գտնվի. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե «քաղաքակիրթ» մարդկությունը չսթափվի և չհրաժարվի իր սերունդների համար կենսատարածքը, իր տունը բարբարոսաբար ոչնչացնելու մոլուցքից, գուցե հաջողվի մի քանի տարի անց մեկ այլ մեգապոլիսում հրավիրել...

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում. Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քոչարյանների ապօրինի կալանքը իրավական գործընթաց չէ, այլ քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորում։ Երբ իրավական փաստարկները չեն բավարարում, իշխանությունը փորձում է կալանքով կոտրել...

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Փեզեշքիանը Ռուսաստան կմեկնի

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Ռուսաստան, որտեղ մտադիր է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս...

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

9 ամսում առանց վարորդական վկայականի վարելու դեպքերով կազմվել է 20 հազարից ավելի արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողների հետևողական աշխատանքի արդյունքում 15,360-ով նվազել է առանց վարորդական իրավունքի վկայականի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի թիվը։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ 2026 թվականի 9 ամիսների ընթացքում առանց վարորդական իրավունքի...

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին

Եթե ​​ցանկանայինք, կարող էինք պարզապես վերցնել ամբողջ նավթը։ Կարող էինք վերցնել ամբողջ երկիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ինչպես գիտեք, Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մերն է»,-նշել է նա։...