Դուրս կբերվի հրաշագործ Ավետարանը, կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ

1 Օգոստոսի, 2025

ՀԱՍԵ Արագածոտնի թեմը հայտարարում է․

«Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Ապարանի տարածաշրջանի հոգևոր հովվության նախաձեռնությամբ, օգոստոսի 3-ին Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցուց դեպի Վարդենիսի Սուրբ Հակոբ եկեղեցի տեղի կունենա Ոխտերթ, որտեղ հավատացյալներին օրհնություն բաշխելու համար Սուրբ Նարեկ մատուռից դուրս կբերվի և Սուրբ Հակոբ եկեղեցի կտարվի հրաշագործ Ավետարանն ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Հրավիրում ենք ամենքիդ մասնակից դառնալու այս ուխտագնացությանը և միասնական աղոթքով նորոգելու մեր հոգևոր կյանքի ճանապարհը:

Ուխտերթը կմեկնարկի Ապարանի Սուրբ Խաչ եկեղեցու բակից հոգևորականների առաջնորդությամբ՝ քայլերթով դեպի Սուրբ Հակոբ եկեղեցի, մեկնարկը՝ առավոտյան ժամը 09:00-ին»:

Նմանատիպ նյութեր

Արտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Արտակարգ դեպք Գյումրիում. պայթել է մեքենայից հանված հեղուկ գազի բալոնը․ երկու քաղաքացի հոսպիտալացվել է

Նոյեմբերի 14-ին՝ ժամը 17։50-ին, Շիրակի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Վերֆելի փողոցի ավտոտնակներից մեկում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական...

Արսենն ասաց` «Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն». Նարեկ Կարապետյան

Արսենն ասաց` «Անհոգ էղի՛, նենց կաշխատեմ, որ տղայիս վաղը տեսնելուց մարդիկ մենակ լավ բաներ ասեն». Նարեկ Կարապետյան

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրել է. «Ընտրություններից առաջ, Արսենի հետ հանդիպումներից մեկի ժամանակ, երբ ներկայացնում էի մեր պահանջը մեր թեկնածուից՝ հաղթանակի դեպքում մաքուր ձեռքերով աշխատելու և մի շարք այլ սկզբունքների վերաբերյալ,...

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է․ ՆԳՆ-ն հիշեցնում է

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։ Այս մասին հիշեցնում են ՆԳՆ-ից։ «Մասնավորապես, տրանսպորտային միջոցի շահագործումը կարգելվի, եթե․ -թեթև մարդատար ավտոմոբիլների և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար...

Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում

Ապարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Հարթավան բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝...

Հանդիպում երիտասարդների հետ

Հանդիպում երիտասարդների հետ

Նոյեմբերի 17-ին  Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը և Լևոն Զուրաբյանը կհանդիպեն երիտասարդների հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան»-ի Երիտասարդական կառույցը։ «Հանդիպմանը կներկայացվեն ազգային համախմբման գաղափարը և քաղաքական ուժերի տեսլականները՝...