Աթո՞ռը, թե՞ Մայր Աթոռը․ ո՞վ է իրական մեղավորը․ Տիգրան Դումիկյան

25 Հուլիսի, 2025

Քաղաքական վերլուծաբան Տիգրան Դումիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը հայ ժողովրդի հոգևոր, մշակութային և ազգային ինքնության կերտման և պահպանման մեջ այնքան խորը և անկապտելի է, որ դրա դեմ ուղղված որևէ քայլ ակամայից ընկալվում է ոչ թե մի կառույցի, այլ ամբողջ մի ժողովրդի, նրա հիշողության և ապագայի դեմ արշավ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությունն այսօր մի պայքար է սկսել, որի թիրախը բացահայտորեն այլ է, բայց ձևականորեն ներկայացվում է որպես արդարության վերականգնում։ Սակայն այդ պատրվակային օրակարգի տակ թաքնված է խորքային քաղաքական ծրագիր, որի իրական նպատակը ոչ միայն հոգևոր, այլև ազգային դիմադրության կենտրոնների ապամոնտաժումն է։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ որպես ինստիտուտ, ունի այնպիսի բարոյական կապիտալ, որին ներկայիս պետական կառույցներից որևէ մեկը նույնիսկ մոտ չի կանգնում։ Երբ մի երկրում խաթարվում է վստահությունը իշխանության, դատական համակարգի, ԶԼՄ-ների կամ միջազգային գործընկերների հանդեպ, եկեղեցին, որքան էլ քննադատված լինի տարբեր փուլերում, մնում է այն եզակի հաստատությունը, որը շարունակում է գեներացնել ազգային վստահություն։ Այս ֆոնին Եկեղեցու հանդեպ ցանկացած թիրախավորում իրականում ընկալվում է որպես փորձ՝ նվազեցնել հանրային սթափության կենտրոնների ազդեցությունը։
Հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում Հայաստանի դիրքերի պարբերաբար թուլացումը՝ լինի դա Սյունիքի սահմանների կորստի վտանգով, Արցախից բռնի տեղահանվածների հարցում անհաջողություններով, թե պետական սուվերենության խաթարմամբ՝ իշխանությունների վրա մեծացնում է ներքին ճնշումը։ Ու երբ այդ ճնշումը կարող է վերածվել համակարգային ընդդիմության՝ հատկապես եկեղեցու և ավանդական ազգային շրջանակների կողմից, ապա իշխանությունները միակ ելքը տեսնում են այդ կենտրոնների հեղինակազրկման և հասարակության մեջ կասկածի մթնոլորտի սերմանման մեջ։
Այդ պատճառով էլ հոգևորականների նկատմամբ իրականացվող գործողությունները հաճախ ուղեկցվում են քարոզչական հիստերիայով՝ խեղաթյուրված լեքսիկոնով, կիսաֆեյք աղբյուրների ակտիվությամբ, ինչի նպատակը մեկն է՝ ստեղծել մի ընդհանուր թյուր կարծիք, թե իբր հոգևորականությունը հակապետական կառույց է կամ էլ նյութական չարաշահումների կենտրոն։
Իշխանությունների գործողություններում ակնհայտ է մի օրինաչափություն՝ ցանկացած ազդեցիկ հանրային դեմք, որը կարող է այլընտրանքային կարծիք ձևավորել, համակարգված կերպով դառնում է պետական ճնշման թիրախ։ Այդ մեխանիզմը գործում է նույն կաղապարով՝ սանձազերծում, ձերբակալում, դատական գործընթաց, հանրային վարկաբեկում։ Այդ իսկ պատճառով վերջին շրջանում Մայր Աթոռի և հոգևոր դասի նկատմամբ կիրառվող միջոցները այլ կերպ, քան քաղաքական հետապնդում, դժվար է որակել։
Այստեղ առավել մտահոգիչն այն է, որ նույնիսկ սրբություններն այլևս անպաշտպան չեն քաղաքական հաշվեհարդարներից։ Իսկ երբ Մայր Աթոռի վարկաբեկումը մատուցվում է իբրև ժողովրդավարական արդարադատության ակտ, ապա մեր պետականության ապագան դրվում է խիստ վտանգի տակ։
Այս հակամարտությունը վաղուց դուրս է եկել քաղաքական դաշտի սահմաններից և մտել է ազգային ինքնության պայքարի հարթություն։ Եկեղեցին հայ ժողովրդի համար երբեք միայն կրոնական կառույց չի եղել։ Այն եղել է լեզվի, մշակույթի, դպրոցաշինության, ազգային մտքի պահպանության և վերածննդի խարիսխը։ Երբ պետության ղեկավարը նախաձեռնում է մի գործընթաց, որը սպառնում է այդ խարիսխը փլուզել, ապա պետք է հնչեցնել հստակ հանրային «Վերջ»։
Եթե այսօր լռենք, եթե ձևացնենք, թե այս ամենը քաղաքական խաղեր են, որոնք մեզ չեն վերաբերում, վաղը արթնանալու ենք առանց ազգային ինքնության հիմնական կոդերի։ Այդ ժամանակ նույնիսկ ամենախիստ արդարադատությունը չի կարող վերադարձնել այն, ինչ այսօր վտանգի տակ է։
Հետևաբար, հարցը «Աթո՞ռը, թե՞ Մայր Աթոռը» իր մեջ այլևս կրոնական կամ հոգևոր հակադրություն չէ։ Դա մեր՝ որպես ազգ, գոյության կռվանն է։ Աթոռը՝ քաղաքական աթոռը, կարող է վերարտադրվել, փոխարինվել։ Իսկ Մայր Աթոռը՝ որպես հոգևոր հենասյուն, միակն է։ Եվ նրա դեմ սկսված արշավի իրական մեղավորը ոչ միայն իշխանությունն է, այլ նաև մենք, եթե լռենք։

Նմանատիպ նյութեր

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանում ուժեղ անձրևների հետևանքով վնաuվել են տներ, ճանապարհներ ու կամուրջներ

Վրաստանի Իմերեթի նահանգում ուժեղ անձրևներից հետո տներ, ճանապարհներ և կամուրջներ են վնասվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։ Հաղորդվում է, որ Բագդաթիի մունիցիպալիտետում ջուրը դուրս է եկել ափերից՝ վնասելով...

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն

Ռուս ուղղափառ եկեղեցին աջակցություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ կապված իշխանությունների կողմից ճնշման հետ։ Ռուս-հայկական միջազգային «Լազարևյան ակումբի» խորհրդի համակարգող, Ռուսաստանի Պետական ​​դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Մոսկվայի պատրիարքարանի...

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զnրահավաքի ծրագրեր չկան․ Մեդվեդև

Ռուսաստանում զորահավաքի ծրագրեր չկան, հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանը բավարար թվով պայմանագրային զինծառայողներ...

Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մտահոգություն է առաջացնում․ Ուշակովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Հայաստանի ղեկավարության այս գիծը մեզ համար մտահոգություն է առաջացնում․ Ուշակովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին

Մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանը չի կարող ձգտել ԵՄ անդամակցության՝ միաժամանակ հսկայական օգուտներ ստանալով ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությունից։ Այս հարցը պետք է ինչ-որ կերպ լուծվի։ Եվ նախագահն ու վարչապետը, անկասկած, կքննարկեն սա։ Այս մասին հայտարարել է ՌԴ...

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում

Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Նրանք հանդիպման ժամանակ կքննարկեն Երևանի ԵՄ անդամակցության հարցը և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական...