Հռոմի Պապը նամակ է ուղղել Արամ Ա Վեհափառին

24 Հուլիսի, 2025

Հռոմի Պապը նամակ է ուղղել Արամ Ա Վեհափառ Հայրապետին: Այս մասին հայտարարություն են տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Նորին Սուրբ Օծութիւն Տէր Տէր Արամ Ա. Վեհափառ Հայրապետին ուղղած անձնական նամակով, Նորին Սրբութիւն Լեւոն ԺԴ. Պապը առաջին հերթին իր շնորհակալութիւնը յայտնած է, որ Վեհափառ Հայրապետին օրհնութեամբ հայ եկեղեցւոյ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կողմէ երկու սրբազան հայրերէ բաղկացած պատուիրակութիւն մը ներկայ գտնուած է իր գահակալութեան առիթով տեղի ունեցած հանդիսաւոր Սուրբ Պատարագին, եւ այս առիթով սրբազան հայրերը իրենց ջերմ շնորհաւորութիւնը յայտնած էին իրեն: Երեւոյթ մը, որ շօշափելի արտայայտութիւն մըն է քրիստոնէական եղբայրութեան ու հաւատքի միութեան, իր նամակին մէջ շեշտած է Պապը:

Նոյն նամակին մէջ Պապը իր յանձնառութիւնը յայտնած է՝ Վեհափառ Հայրապետին հետ գործակցելու, ինչպէս բոլոր հոգեւոր պետերուն, եկեղեցւոյ միութեան ամրապնդման եւ ազգերու միջեւ գործակցութեան ու համակեցութեան ամրացման համար՝ բաժանումներով լեցուն ներկայ աշխարհին մէջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...